Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 27 » «Արցախի 15 տոկոսը օկուպացված է»
18:34
«Արցախի 15 տոկոսը օկուպացված է»

ԼՂՀ հարակից տարածքներում դաշտային առաքելությունը ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը համարում է Բաքվի նախաձեռնություն եւ գտնում, որ այն Արցախի համար անընդունելի է:

Հոկտեմբերի 4-14-ը ԼՂՀ հարակից տարածքներում իրականացվելու է դաշտային գնահատման առաքելություն, որին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ կառույցի` փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները:

Մասիս Մայիլյանի կարծիքով` փաստահավաք խմբի առաքելությունը նպաստավոր կլիներ միայն այն դեպքում, եթե լիներ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ նախաձեռնությունը:

«Բայց, քանի որ դա պաշտոնական Բաքվի նախաձեռնությունն է, ապա դրա արդյունքները Ադրբեջանը, միանշանակ, օգտագործելու է քարոզչական նպատակներով: Այս է վկայում նաեւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի` մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ելույթը»,-«Ա1+»-ին ասաց նա:

ԼՂՀ նախկին արտգործնախարարը առաքելությունը համարում է Արցախի համար անընդունելի: Բայց քանի որ որոշումն արդեն ընդունված է, ապա, ըստ նրա, հայկական կողմը գոնե պետք է հասնի նրան, որ միջազգային փորձագետները այցելեն նաեւ ԼՂՀ-ի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Դա մոտ 1000 քմ տարածք է: Գոնե պետք պահապանենք այդ հավասարակշռությունը եւ աշխարհին ցույց տանք, որ Արցախի Հանրապետության 15 տոկոսը դեռ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Եթե հետամուտ լինենք այս դիրքորոշմանը, ապա, կարծում եմ, կհաջողենք»,-ասաց նա:





a1plus.am

Просмотров: 470 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: