Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 23 » ԱՐԱՐԻՉՆ ԷԼ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է
11:12
ԱՐԱՐԻՉՆ ԷԼ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է
 Լուր առա, որ գրողի ինքնահամարում ունեցող մի միջատ Ֆեյսբուքում գրել է, թե ես վրեժ եմ լուծում Րաֆֆի Հովհաննիսյանից 1998-ին ինձ աշխատանքից ազատելու համար։

Գիր անողի էս տեսակը ձեւավորվել է էն ժամանակներում, երբ գրականություն էր համարվում հեղինակի կողմից չօգտագործվող, բայց իր նկատմամբ հնչող հայհոյանքը։

Չկենտրոնանանք, սակայն, կենտրոնացման արժանիք չունեցող այդ բանի վրա եւ, օգտագործելով «օգտակար» ինֆոմացիան՝ փորձենք հասկանալ հացադուլով PR անող մարդու բուն էությունը։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ այդ մարդու որդին, կարծեմ, անցած տարի մի գիրք է հրատարակել Ամերիկայում եւ լուսապսակել սեփական հորը։

Սկսենք հենց 1998-ից։ Ռոբերտ Քոչարյանի թիմը համալրելու դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է տեղեկատվության վաարչության պետի պաշտոնը։ Անմիջապես հայտնաբերելով ոլորտի «գողերին» ու «ավազակներին», նա տրտմում է, բայց հացադուլի հարմար տեղ ու ժամ չգտնելով՝ արդեն նախագահ դարձած Քոչարյանի հրամանագրով տեղափոխվում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ։

Այստեղ նրան սպասվում է ավելի մե՜ծ հիասսթափություն։ Ստրուկտուրալ եւ բովանդակային առումով լիովին ձեւավորված հաստատությունը նրա մոտ առաջացնում է հեծանիվ հորինելու բուռն հակում։

Այսօրվա պես հիշում եմ՝ արարչի ոգին սավառնում էր գրասենյակում, եւ բոլոր աշխատակիցները (բացի՝ մի քանի նորերից) ուզում էին հասկանալ, թե որ փուլում է Նա՝ ցամա՞քն է արարում, ջո՞ւրը, գուցե կենդանիներին կամ միջատների՞ն։ Ուզում էին հասկանալ, որովհետեւ արարչի դուռը փակ էր բոլոր մահկանացուների համար։ Մի քանի նորերի համար բաց էր, որովհետեւ երեւի նրանք մահկանացու չէին, այլ՝ հրեշտակ։

Ես, օրինակ, ի պաշտոնե (հիմնադրամի PR-ի պատասխանատուն էի) արարչի հետ աշխատած մեկ ամսվա ընթացքում այդպես էլ չհանդիպեցի նրան. բացատրվեց, որ պետք է շփվել թղթերով։ Որպեսզի հասկանաք, թե դա ինչ է, մի փոքր մանրամասնեմ։ Ասենք, օրինակ, գրում եմ հրատապ մամուլի ծանուցում որեւէ ծրագրի ավարտի մասին։ Տալիս եմ քարտուղարուհուն։ Քարտուղարուհին, բյուրոկրատիայի բոլոր կանոնների համաձայն՝ ստացագիր է ամրացնում գրվածքիս վրա եւ հորդորում սպասել։ Մի երկու օր սպասում եմ։ Երկու օրից թուղթն ու ստացագիրը հետ են գալիս. Մի պարբերության մեջ մի նախադասություն ուղղված է։ Ուղղված է անգլերենից կլիշեաբար հայերենի վերածված արտահայտություններով։ Թուղթն առնում գնում եմ ընդունարան, որ մտնեմ արարչի մոտ ու բացատրեմ, թե, եղբայր, ուղղումդ հայերեն չէ։ Քարտուղարուհին հորդորում է սպասել։ Սպասում եմ։ Քիչ անց գալիս է պատասխանը՝ թող ներկայացնի այդ պարբերության վերաբերյալ իր առաջարկները։

Սկզբում, անկեղծ ասած, մտածում էի, թե մարդն ուզում է մեզ արեւմտյան մենեջմենթ սովորեցնել, իսկ մենք՝ քարգլուխ գավառցիներս, դիմադրում ենք, բայց հետո հասկացա, որ նա պարզապես խուսափում է մեզ հետ շփվելուց։, որպեսզի չբացահայտվի այն խորունկ դատարկությունը, որ կա արարչի իր դիմակի տակ։

Չեմ կարդացել, բայց ասում են, թե Ամերիկայում հրատարակված գրքում որդին հոր մասին գրում է, թե նա ահավոր նեղվում ու տանջվում էր շուրջը տիրող գողությունից, եւ, չցանկանալով Քոչարյանի հետ հանցակից դառնալ՝ ազատվել է աշխատանքից։

Ենթադրենք՝ սա ճիշտ է, թեեւ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակահատվածում (1998 ապրիլ-սեպտեմբեր) նոր ընտրված լինելով՝ չէր էլ զբաղվում Հիմնադրամով, իսկ երբ սկսեց զբաղվել, առաջին գործը եղավ արարչին ազատելը, որովհետեւ, ասում են, գործուղումների վրա նրա ծախսած գումարն արդեն գերաազանցում էր ակնկալվող օգնության չափը։

Բայց ենթադրենք, որ սա ճիշտ է ու փորձենք հասկանալ, թե սեպտեմբերին՝ գործից ազատվելուց անմիջապես հետո, արարիչն ինչո՞ւ չհայտարարեց այդ մասին։ Հասարակությունից հանցագո՞րծ էր թաքցնում։ Հետո տասը տարի ժամանակ ուներ Քոչարյանին ուղղակի ասելու իր իմացածը կամ մտածածը. բա՜ հասարակությունը չիմանա՞ր, թեեւ առանց իրեն էլ գիտեր։

Նորից ենթադրենք, որ սա ճիշտ է ու փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է այդ բանը ջրի երես հանում որդին, ոչ թե՝ հայրը։ Որովհետեւ որդու մասին միշտ կարելի է ասել՝ դե, գիտե՞ք, դա նրա մանկական երեւակայությունն է, իսկ հասուն քաղաքական գործիչն իր ասածին պետք է տեր կանգնի, հատկապես երբ նրան հարցնեն՝ տե՞ր ես։

Արեւմտյան մենեջմենթի մասին որ խոսք գնաց, ասեմ՝ հիմա ամենաշարքային աշխատողից անգամ պահանջվում է CV։ Դա նրա համար է, որ գործատուն, իսկ քաղաքականության մեջ՝ հասարակությունը, տեսնի, թե ի՞նչ հաջողություններ է ունեցել մարդը։

Հայաստանի առաջին արտգործնախարարն է եղել։ Փայլուն է։ Բայց շատ արագ պետությունը շփոթել է հայրենակցական միության, իսկ իրեն՝ միութեանս վարչականի հետ եւ որոշել, որ կարող է բանավոր լացացնել թուրքերի մաման։ Թեեւ այդ տարիներին պատերազմի մեջ գտնվող երկրի համար շատ կարեւոր էր այդ հարեւանի գոնե լոյալությունը։

Մյուս պաշտոնների մասին չեմ գրում, որովհետեւ դրանք եղել են կարճատեւ եւ որեւէ հետք չեն թողել, ինչպես հետք չի թողնելու Ազատության հրապարակում իրականացվող ակցիան, չհաշված, իհարկե՝ Կարապետիչին։

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ


tert.am

Просмотров: 548 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: