Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » Արաբական կրակից չայրվելու համար Ալիևը փորձում է թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը. թուրքական մամուլ
16:51
Արաբական կրակից չայրվելու համար Ալիևը փորձում է թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը. թուրքական մամուլ
 Թուրքական Radikal օրաթերթը, անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցող ժողովրդական հուզումներին, գրում է, որ չնայած Հայաստանում և Ադրբեջանում «իրավիճակը եռում է», սակայն դեռ շատ վաղ է, որպեսզի այդ պետություններում տեղի ունեն այն զարգացումները, որոնք այսօր առկա են մի շարք արաբական երկրներում։«Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների կրակն աստիճանաբար սկսում է տաքացնել այն տարածքները, որտեղ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի դիկտատուրան։ Հայաստանում և Ադրբեջանում ընդդիմադիրներն սկսել են մտածել հեղափոխության մասին։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունը մարտի 1-ին մի փորձ արեց, բայց քանի որ հանրահավաքին միացել էր 10 հազար մարդ, հեղափոխության հույսը ջուրն ընկավ։ Սակայն Տեր–Պետրոսյանը ևս մեկ փորձ է անելու մարտի 15-ին»,– գրում է Radikal–ը։Անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ թուրքական պարբերականը գրում է, որ Ադրբեջանցի երիտասարդները, Եգիպտոսի ժողովրդի օրինակով, Facebook սոցիալական ցանցի միջոցով պատրաստվում են մարտի 11-ին զանգվածային ակցիա կազմակերպել Բաքվի Ազատության հրապարակում և պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը։Radikal-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները ներկա պահին իրականացնում են բոլոր հնարավոր միջոցները երիտասարդների նախաձեռնությունը վիժեցնելու համար։«Ադրբեջանում երիտասարդների դեմ իրավապահների կողմից իրականացվող միջոցառումները վկայում են իրավիճակի լրջության մասին։ Ակցիայի կազմակերպիչներից Ջեբբար Սավալանլին շաբաթներ առաջ ձերբակալվել է թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով։ Նրա գրպանից հայտնաբերվել է 0.7 գրամ մարիխունա։ Սակայն, ինչպես պնդում են ընդդիմադիրները, ակտիվիստի գրպանը թմրանյութ են գցել ոստիկանները։Մարտի 4-ին Գյանջայում ձերբակալվել և մեկամսյա բանտարկության է դատապարտվել ակցիայի երկրորդ կազմակերպիչը՝ Հարվարդի շրջանավարտ 29-ամյա Բախտիար Հաջիևը։ Ի դեպ, ոստիկանական տեղամասում երիտասարդի դեմ կիրառվել է բռնություն։ Բացի այդ, այս շաբաթ ձերբակալվել են նաև ֆեյսբուքյան խմբի ևս երեք նախաձեռնողներ՝ Սահավաթ Սոլթանլին, Դայանաթ Բաբաևը և Ռասադաթ Ախունդովը»,– գրում է Radikal-ը՝ ընդգծելով, որ Բաքուն հրապարակել է նույնիսկ ադրբեջանցի երիտասարդների հետ Facebook–ի միջոցով մտերմություն անող հայերի անունները։«Իշխանամետ Qoynar.info կայքը հրապարակել է ապստամբ երիտասարդների՝ Facebook–ի հայ ընկերների ցուցակը։ Նման ձևով փորձ է արվում այդ երիտասարդներին ներկայացնել թշնամիների հետ համագործակցող անձանց։ Ակցիայից հեռու մնալու համար զգուշացումներ են արվում նաև համալսարանների դասախոսներին։ Ընդդիմադիր մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող միջոցառումներն այդքանով չեն սահմանափակվում։ Իշխանությունները զորքեր են մտցրել Բաքու։ Բացի այդ, Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հնարավոր ապստամբությունը կանխելու համար պայմանագրային աշխատանքի է ընդունում բոլոր ցանկացողներին»,– նշում է թուրքական պարբերականը՝ ավելացնելով. «Սակայն մյուս կողմից էլ երկրի ներքաղաքական իրավիճակը փոխելու համար Ալիևը փորձում է դարձյալ թեժացնել ղարաբաղյան հակամարտությունը։Բացի այդ, արաբական աշխարհում ժողովրդական հուզումներ սկսվելուն պես՝ Ալիևը թափ հաղորդեց ապօրինությունների դեմ պայքարին։ Սակայն ադրբեջանցիների շրջանում նույնպես լայն շրջանառություն ունի «Ձուկը գլխից է հոտում» ասացվածքը։ Մի՞թե հնարավոր է Ադրբեջանում պայքարել ապօրինությունների դեմ, երբ հնարավոր չէ անգամ մոտենալ Ալիևների դինաստիային պատկանող առասպելական հարստությանը»։Այս ամենի հետ մեկտեղ թուրքական պարբերականը գրում է, որ Հայաստանում և Ադրբեջանում առկա իրավիճակների և արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների միջև ահռելի տարբերություններ կան։«Այսպիսի մի ընկալում կա. «Եթե իրավիճակը Ռուսաստանում փոխվի, կփոխվի նաև իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում և Եգիպտոսում առկա իրավիճակների միջև տարբերություններին, ապա պետք է ասել, որ Ադրբեջանում ռեժիմի երաշխավորը բանակը չէ, ինչպես դա, օրինակ, Եգիպտոսում է, այլ՝ հետախուզությունն ու ոստիկանությունը։ Ադրբեջանի բանակը չի կարող Ալիևին ասել՝ «Ժամանակն է, հեռացիր»։ Բացի այդ, արաբական երկրներում իսլամական ընդդիմությունը հեղափոխության կարևոր դերակատարներից է։ Իսկ Ադրբեջանում իսլամական ընդդիմությունը դեռ նոր է ձևավորվում»,– գրում է Radikal–ը։






Tert.am

Просмотров: 487 | Добавил: hayruni88 | Теги: ALEV@ PORCUM E TEJACNEL ARCAXYAN HA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: