Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 26 » Արա Պապյանը Ղարաբաղի մասին. Ոչ ոք թույլ չի տա միջնորդներին որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը
12:33
Արա Պապյանը Ղարաբաղի մասին. Ոչ ոք թույլ չի տա միջնորդներին որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը
 ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը գերազանցել է իր լիազորությունները զեկույցում, հայտարարել է Modus Vivendi կենտրոնի ղեկավարը, պատմաբան Արա Պապյանը: Ըստ նրա, ոչ ոք թույլ չի տա համանախագահներին, որոնք ընդամենը միջնորդներ են, որոշել տարածքների ու այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը:

«Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած ՚Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններՙ ("the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույցի մեջ գործածելով նման ձևակերպում վերոհիշյալ խումբը բացահայտորեն գերազանցել է իր լիազորությունները և ոտնահարել իր իսկ մանդատը:

Համանախագահների խմբին որևէ մեկը չի լիազորել որոշելու որևէ տարածքի կարգավիճակ կամ ճակատագիր: Ո՞վ է այդ խմբին իրավունք տվել Լեռնային Ղարաբաղը (տեքստում` Nagorno-Karabakh) նույնացնել նախկին ՍՍՀՄ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզին: Դա հակամարտության կողմերի որոշելիքն է: Համանախագահների լիազորությունը սահմանափակվում է միայն միջնորդությամբ, այն է` ուժի կիրառման բացառման հիման վրա բանակցային գործընթացին նպաստելով: Դա միանշանակորեն և հստակ ամրագրված է Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ. «քաջալերել հակամարտության առանց ուժի կիրառման լուծումը և ի մասնավորի նպաստել խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին»: Հիշյալ մանդատի 15 կետերից և ոչ մեկով Համանախագահներին որոշելու կամ վճիռներ կայացնելու լիազորություն չի տրված»,-գրում է պատմաբանը:

«Առավել տարօրինակ է և կատարելապես հիմնազուրկ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի հարակից տարածքներն անվանել Ադրբեջանի տարածքներ»: Հարց կարող է առաջանալ` իսկ ի՞նչ ձևակերպում պիտի գործածվի: Կարծում եմ` «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից տարածք»: Առանց «Ադրբեջան» տեղանվանման, քանի որ ԼՂԻՄ-ը ՍՍՀՄ ինքավար մարզ է եղել, որը միջնորդավորված ենթակայություն է ունեցել երկրի իշխանություններին, այսինքն վարչական կառավարման է ենթարկվել ՍՍՀՄ մեկ այլ վարչատարածքային միավորի միջոցով:

Շեշտեմ նաև, որ ստալինյան վարչատարածքային բաժանումը չի կարող օրինական հիմք հանդիսանալ պետությունների սահմանազատման (delimitation) համար, քանի որ միջազգային իրավունքը հստակ է` հանցագործությունը չի կարող իրավունքի հիմք հանդիսնալ (Ex injuria jus non oritur)»,-գրում է Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:



PanARMENIAN.Net 

Просмотров: 581 | Добавил: hayruni88 | Теги: ARA PAPYAN ARCAX | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: