10:44 «Առավոտ». Պետք է հաշիվ պահանջել բոլոր նրանցից, ովքեր փողոց դուրս չեն եկել | |
«Երբ Երեւանում 200 հազար հոգի փողոց դուրս գա, եւ Սերժ Սարգսյանը, նրանցից վախենալով, հրաժարական կտա, այդժամ Հայաստանում կտապալվի բռնապետությունը եւ ժողովրդավարություն կհաստատվի։ Դրանից հետո անհրաժեշտություն կառաջանա ազատ եւ հպարտ հայրենիք կերտելու։ Ուզում եմ այդ գործում իմ փոքրիկ լուման ներդնել եւ առաջարկություն անել։ Պետք է հաշիվ պահանջել բոլոր նրանցից, ովքեր փողոց դուրս չեն եկել եւ իրենց կոկորդներով չեն մասնակցել Համաժողովրդական շարժմանը։ Ինչպես Մայակովսկին էր գրում՝ «Ովքե՞ր են ձեր ծնողները, ինչո՞վ են զբաղվել մինչեւ 17 թվականը»։ Նոր, ժողովրդավարական Հայաստանում այդ նորմը պետք է ամրագրվի օրենսդրորեն՝ փոփոխություններ մտցնելով Քրեական օրենսգրքում։ Առաջարկում եմ սահմանել հետեւյալ պատիժները. 1/ նրանք, ովքեր թերահավատ էին, կասկածներ էին հայտնում Շարժման հաղթանակի վերաբերյալ, պիտի դատապարտվեն 5 տարով, 2/ նրանք, ովքեր ջուր էին լցնում իշխանության ջրաղացին՝ 10 տարով, 3/ նրանք, ովքեր խանգարում էին Շարժման հաղթանակին՝ 15 տարով։ Միայն մաքրվելով ժողովրդավարության հաստատմանը խոչընդոտող ժանտից՝ մենք կկարողանանք լուսավոր հայրենիք կառուցել։ Որտեղ ոչ ոք չի կասկածում, ջուր չի լցնում ու չի խանգարում։ Ամենակարեւորը՝ ջուր չի լցնում»,-գրում է «Առավոտն» իր խմբագրականում։ news.am | |
|
Всего комментариев: 4 | ||||
|