Առաջնային գիծ - 5 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 5 » Առաջնային գիծ
22:15
Առաջնային գիծ

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 4-ի լույս  5-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի  կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը "ДШК” և "ПК” տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ "AК” ինքնաձիգերից` շուրջ 3000 փամփուշտ:      
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: 
     Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Просмотров: 198 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: