Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Անչափահասների գործերը քննող դատարանում մեկնարկում է Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավարությունը
10:38
Անչափահասների գործերը քննող դատարանում մեկնարկում է Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավարությունը
 Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրնատ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով առաջին նիստը։Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքը որոշում է կայացրել չմասնակցել դատական նիստին՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով ամիսներ առաջ Ստամբուլի դատարանի կայացրած՝ Սամասթին որպես անչափահասի դատելու որոշման դեմ։«Մենք հերթական անգամ դաշունահարվեցինք թիկունքից»,– հայտարարել էր Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը` մեկնաբանելով Օգյուն Սամասթի նկատմամբ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը։Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլիդատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:

 











Tert.am

Просмотров: 423 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: