Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 12 » ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում է օգնություն տրամադրել Հայաստանին եւ Ղարաբաղին 80 մլն դոլարի չափով
21:36
ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում է օգնություն տրամադրել Հայաստանին եւ Ղարաբաղին 80 մլն դոլարի չափով
 Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին ուղղված դիմումում ներկայացրել է հայ հմայնքի համար առաջնահերթ խնդիրները: Մասնավորապես, նշվել է, որ ամերկահայ համայնքի համար առաջնահերթ է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված խնդիրները, հաղորդում է Asbarez-ը:

ANCA-ի կառավարության գործերի տնօրեն Քեյթ Նահապետյանը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում իր ելույթի ժամանակ առաջարկել է 2012 ֆինանսական տարում օտար երկրներին օգնություն տրամադրելու հարցում հաշվի առնել ANCA-ի դիրքորոշումները:

Նահապետյանը նշել է, որ «ԱՄՆ-ը եւ Հայաստանի կառավարությունը մշտապես ընդլայնում են իրենց հարաբերությունները` հիմնվելով ընդհանուր պատմության, արժեքների, ընդհանուր շահերի եւ Կովկասում կայունության ապահովման համար: Համագործակցությունը ամրացնելու համար նա առաջարկել է մի շարք գործնական միջոցներ.

1.Առնվազն 60 մլն դոլար հատկացնել` Հայաստանի տնտեսության աջակցման համար:

2. Առնվազն 10 մլն դոլար հատկացնել` Լեռնային Ղարաբաղի զարգացման համար

3. Ամրապնդել Ազատության աջակցության եւ Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնության հարցում հավասարակշռությունը պահպանելու մասին 907-րդ փոփոխությունը

4. Հեռացնել խոչընդոտները ԱՄՆ-ի եւ ԼՂ-ի միջեւ շփումների ու կապերի ճանապարհին

5. Աջակցել Լեռնային Ղարաբաղի դիրքերի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում

6. Առնվազն  10 մլն դոլար հատկացնել Հայաստանին` որպես  ռազմական օգնություն:




news.am

Просмотров: 494 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: