ԱՄՆ-ը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. ռուս փորձագետ - 3 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » ԱՄՆ-ը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. ռուս փորձագետ
23:46
ԱՄՆ-ը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. ռուս փորձագետ
 Չի կարելի վստահաբար ասել, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի անվիճելի գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում: Այս մասին Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում նշել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը, հաղորդւոմ է «Ռոսբալտը»:

Նրա կարծիքով, վերջին տարիներին Հայաստանում բարդացել է ե՜ւ տնտեսական, ե՜ւ սոցիալական, ե՜ւ քաղաքական իրավիճակը: Ռեշետնիկովը հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Ռուսաստան է մեկնել այդ երկրների բնակչության մոտ կեսը, այդ թվում նաեւ մտավորականության զգալի մասը, որոնք բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ:

«Եթե հասարակ մարդիկ մտահոգությամբ են խոսում Կովկասից Ռուսաստանի հեռանալու մասին, ապա հիմա Հայաստանում ապրող մտավորականության ու պետական գործիչների մոտ այլ տրամադրություններ են»,- ասել է ռուս փորձագետը:

Ռեշետնիկովի ներկայացմամբ, այսօր Հայաստանում ակտիվացել է ԱՄՆ-ը եւ պատահական չէ, որ ամերիկացիները Երեւանում կառուցել են աշխարհում ամենամեծ դեսպանատունը: «Դա նշանակում է, որ ԿՀՎ-ն այնտեղ տարածաշրջանային նստավայր է կառուցել եւ դա բոլորի համար հասկանալի է: Դրա համար էլ այնտեղ աշխատում են 300-400 սպաներ՝ դիվանագետների կամ վարչա-տեխնիկական աշխատակիցների անվան տակ»,- նշել է նա:

Փորձագետի ներկայացմամբ, ամերիկացիների նպատակն է հանել այն վերջին օղակը, որը դեռ խանգարում է նրանց Կովկասում առանց ռուսների ազդեցության գոտի ստեղծելուն: Դրանէ ուղղված նաեւ հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:

«Մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել զրուցել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկայացնող մարդկանց հետ: Դեռ այն ժամանակ առանձնազրույցներից մեկում նրանք ասում էին. «Ահա ԱՄՆ-ը հզոր տերություն է, ինչո՞ւ ենք մենք կողմնորոշվում դեպի Ռուսաստան»: Ես մի բարձրաստիճան գործչի ասացի. «Ախր ԱՄՆ-ը ձեզ փող չի տա զարգանալու համար, նրանք վարկ են տալիս, օրինակ, Երեւանի կոյուղու զարգացման համար, որն օգտագործվելու է առանձին մարդկանց հարստացման համար: Ամերիկացիները դրանով միայն գնում են երկրի բարձրագույն ղեկավարությանը: Իմ զրուցակցի դեմքից ես հասկացա, որ նա շատ գոհ է, որ ԱՄՆ-ը հենց այդ նպատակներն է դնում իր առջեւ»,- ընդգծել է Ռեշետնիկովը, հավելելով, որ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը նկատելի կլինի առաջիկա երկու տարիներին:






NEWS.am

Просмотров: 150 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: