12:45 ԱՄՆ-ում ձերբակալվել է «Հայկական ուժ» քրեական խմբավորման մի քանի տասնյակ անդամ | |
Ինչպես տեղեկացնում է The Los Angeles Times-ը, այսպես կոչված «Հայկական ուժ» (Armenian Power) կազմակերպված հանցավոր խմբի առնվազն 74 անդամ է ձերբակալվել երեկ Կալիֆոռնիայի հարավում, որոնք իրենց զոհերին առնվազն 20 մլն դոլարի վնաս են հասցրել: Ըստ իրավապահների` այս խումբը կազմավորված է ավելի քան 200 անդամից, որոնք ԱՄՆ են ժամանել հիմնականում Հայաստանից 1980-90-ականներին: Ըստ իրավապահների, այս խմբի անդամների պատժաչափը կարող է լինել մի քանի տարուց մինչև ցմահ ազատազրկում` կախված նրանց կատարած հանցանքի ծանրությունից: Նրանք մեղադրվում են ռեկետի, մարդ առևանգելու, թմրամիջոցների անօրինական վաճառքի, դրամաշորթության, անձնական բանկային տվյալների անօրինական ստացման մեջ: Դատարանին երեկ ներկայացված փաստաթղթուղթը բաղկացած է 212 էջից, որտեղ ներկայացված են այս խմբի գործած հանցանքները: Քննությունն իրականացվել է Լոս Անջելեսի հիմնականում հայաբնակ շրջաններում` Բըրբանքում, Գլենդելում և Արևելյան Հոլիվուդում: Ձերբակալությունները տեղի են ունեցել ինչպես նշված շրջաններում, այնպես էլ Դենվերում և Մայամիում: Ըստ իրավապահների ներկայացրած տվյալների` «Հայկական ուժը» սերտ կապեր է ունեցել աֆրոամերիկացիների, մեքսիկացիների, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քրեական խմբավորումների հետ` ստեղծելով միջազգային ցանց: 1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |