Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 5 » ԱՄՆ–ն կարող է Թուրքիայից ստանալ հայերի փոխհատուցման գումարները. Միջազգային իրավունքի մասնագետ
16:58
ԱՄՆ–ն կարող է Թուրքիայից ստանալ հայերի փոխհատուցման գումարները. Միջազգային իրավունքի մասնագետ


«Ամերիկյան դատարանից շատ բան մի սպասեք, նա փորձելու է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի պետ, միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կառավարության և երկու խոշոր բանկերի դեմ ամերիկահայերի ներկայացրած դատական հայցին, որով Հայոց ցեղասպանության ժառանգները պահանջում են փոխհատուցում՝ իրենց կորցրած անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։

Մասնագետի խոսքով՝ ամերիկյան դատարանից չի կարելի ակնկալել այնպիսի վճիռ, որը կլուծի ցեղասպանության ժառանգների փոխհատուցման հետ կապված բոլոր խնդիրները։ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ՝ այսօր միջազգային իրավունքն այնպիսին է, որ որևէ երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չի կարող Թուրքիային պատասխանատվության ենթարկել, բայց եթե դատարանում ապացուցվի, որ հայերի գույքն ու ունեցվածքը նրանցից խլվել է միջազգային օրենքների խախտմամբ, ամերիկյան դատարանը կարող է իր ներպետական օրենսդրության հիման վրա Թուրքիայից ստանալ փոխհատուցման գումարները։

Վլադիմիր Վարդանյանը և ասուլիսի մյուս մասնակից թուրքագետ Արտակ Շաքարյանը հայտնեցին, որ առաջին անգամ չէ, որ Թուրքիայի դեմ փոխհատուցման պահանջով հայց է ներկայացվում։ Դեռևս 1930–ականներին Թուրքիան և ԱՄՆ–ն կնքել էին պայմանագիր՝ ԱՄՆ–ում բնակվող հպատակների մասին։ Այդ պայմանագրի հիման վրա 890 հազար դոլարի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի, սակայն հայցվորների թվում եղած 104 հայերը չեն ստացել իրենց փոխհատուցումը, քանի որ դատարանը հիմնավոր չի համարել նրանց պահանջը։

Թուրքագետի խոսքով՝ ԱՄՆ կառավարությանը նույնպես պետք է դատի տալ այն պատճառով, որ վերջինս հիշյալ 104 հայերին փոխհատուցում տրամադրելը անհիմն է համարել։Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ներկայիս հայցը եզակի է իր պահանջով, քանի որ չնայած հայցվորները երկու հայեր են, բայց դրան շատերը կարող են միանալ, այսինքն, այն կարող է վերաբերել սեփական գույքից զրկված բոլոր հայերին։

Միջազգային իրավունքի մասնագետը նաև նկատեց, որ քաղաքական առումով Թուրքիան բավականին ծանր վիճակում է հայտնվել, քանի որ Միացյալ Նահանգների դատարաններում իր դեմ միաժամանակ երկու նմանատիպ դատական հայց է ներկայացվել։

Հիշեցնենք, որ հայերի ներկայացրած դատական հայցին հետևեց նաև կիպրացի հույների հայցը ընդդեմ Թուրքիայի, որով պահանջվում է փոխհատուցում Կիպրոսի տարածքի ապօրինի տնօրինման դիմաց։

Tert.am

Просмотров: 507 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: