Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 19.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 7 » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ. «Բրայզան չի զսպի Իլհամ Ալիևի ռազմատենչ պատվախնդրությունը»
12:43
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ. «Բրայզան չի զսպի Իլհամ Ալիևի ռազմատենչ պատվախնդրությունը»


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան հազիվ թե կարողանա զսպել Ղարաբաղի դեմ Իլհամ Ալիևի պատերազմ սկսելու ցանկությունը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի վերջերս արած հայտարարությունը:

«Բրայզան Վրաստանի կառավարությանը կից գլխավոր խորհրդականն էր հենց այն ժամանակ, երբ պատերազմ սկսվեց Վրաստանի ու Ռուսաստանի միջև: Այդ դիվանագետը սերտ կապերի մեջ է ադրբեջանական ղեկավարության հետ, նրա թեկնածությունը պաշտպանում են ալիևյան վարչակարգին մոտ կանգնած անձինք: Դեռ ավելին, Բրայզան մոտավորապես տասը տարի աչքերը փակել է Բաքվի սպառնալիքների վրա: Նա իր դիրքորոշումը չի հայտնել, երբ Ջուղայում հայկական խաչքարերը ոչնչացնում էին ադրբեջանցիները», - հիշեցրել է Արամ Համբարյանը:

Օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պաշտպանական С-300 համալիր վաճառելու մասին հաղորդագրության ֆոնի վրա մեծանում է ԱՄՆ դերը, որը կարող է զսպել Ադրբեջանի նկրտումները: «Դրանից ելնելով, շատ կարևոր է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը, և կարևոր չէ դա Բրայզան կլինի, թե մեկ ուրիշը», - ընդգծել է փորձագետը:

                                                        panarmenian.net

Просмотров: 254 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: