18:00 Ալեքսանդր Սկակով. Ոչ ոք թույլ չի տա 5-10 օրից ավելի պատերազմել Ղարաբաղում | |
Չի բացառվում, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն արդեն գարնանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի Հյուսիսային Կովկասի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` Երեւանում կայացած «Կովկասի խնդիրներ եւ ժամանակակից կովկասագիտություն» միջազգային համաժողովին: Նրա խոսքով, իրավիճակի սրման սցենարը հավանական է, սակայն եթե պատերազմը սկսվի, «ոչ ոք թույլ չի տա 5-10 օրից ավելի պատերազմել Ղարաբաղում»; Նա նկատել է, որ նման զարգացումների դեպքում Ռուսաստանը մի կողմ չի մնա, եւ շատ արագ խաղաղարար ուժեր կտեղակայի: NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |