Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 22.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 4 » Ալ.Իսկանդարյան. «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են»
15:23
Ալ.Իսկանդարյան. «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են»
 Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս բավականին լարված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են թաքցնել այդ լարվածությունը ջերմ հայտարարությունների ներքո:

 

«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»,- շեշտեց Ալ.Իսկանդարյանը: Նրա ներկայացմամբ` մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանում Թուրքիան մեկուսացված երկիր էր, որը խնդիրներ ուներ իր բոլոր հարեւանների հետ, սակայն, հաշվի առնելով նաեւ արաբական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` Թուրքիան փորձում է ակտիվանալ նաեւ արաբական աշխարհում:

 

«Դրան էին միտված նաեւ վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց` եթե Թուրքիան դառնա Եվրոպական միության անդամ, ապա նա գահընկեց կանի Քադաֆիին»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այդ հայտարարությունները նաեւ ուղղված են Էրդողանի ընտրազանգվածին` հաշվի առնելով առաջիկայում Թուրքիայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:




armenpress.am



Просмотров: 177 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: