Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը - 7 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 7 » Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը
01:17
Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը
Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը Ի՞նչն է միավորում «սոցիոլոգ» Ադիբեկյանին, «ընդդիմադիր»Տեր–Պետրոսյանին ու սերժական թիմին և ի՞նչ ընդհանրություն կա նշված սուբյեկտների քայլերում։ Ճիշտ կռահեցիք՝ նրանք բոլորն էլ պատրաստվում են ՀԱԿ ապրիլի 8–ի հանրահավաքին և նույն քարոզչական մեխերն են մատուցում հանրությանը. ՀԱԿ–ը հզոր ընդդիմություն է, Րաֆֆի Հովհաննիսյանը «քըխ» է և պետք է «արժանապատիվ»գործարք կայանա Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև։

Հետևե՛ք իշխանական ու ընդդիմադիր կոչված գործիչներին և լրատվամիջոցներին ու կնկատեք 100 տոկոսանոց նույնացում նրանց գործողություններում՝ ճիշտ այն նույնացումը, ինչը 2008–ին նկատվում էր իշխանության ուԱրտաշես Գեղամյանի գործողություններում։ Այլ խոսքերով՝ մենք այժմ ականատեսն ենք Տեր–Պետրոսյանիհաճախորդացման գործընթացին, որում ներքաշվում է նաև հասարակության այն մասը, որը մասնակցում է լևոնական հանրահավաքներին ու «քվեարկությամբ» «դաբրո» տալիս սերժա–լևոնական գործարքին։

Հիմա ամենքն իր գործն է անում, որպեսզի գործարքը գլուխ բերի։ Օրինակ, պալատական «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը իշխանական լրատվամիջոցներից մեկի տիրույթում դրական PR էր անում Տեր–Պետրոսյանին,փնովում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու նկատում, որ ՀԱԿ–ն է միակ հզոր ընդդիմությունը, որը նաև իշխանության մի մասի հետ է արդեն լեզու գտնում։

Ադիբեկյանը չէր մանրամասնում, թե Տեր–Պետրոսյանը իշխանության ո՞ր թևի հետ է սիլի–բիլիի հնարավորություն ստացել, բայց քաղաքական անցուդարձից տեղյակ ընթերցողը հասկանում է, որ խոսքը սերժսարգսյանական նեղ շրջանակի հետ Լևոնի «արժանապատիվ» գործարքի մասին է։

«ՀԱԿ–ն արդեն ծայրահեղ ընդդիմությունից շարժվել է դեպի կենտրոն և նպատակ ունի ամբողջ ընդդիմադիր դաշտն ընդգրկի և ինչու ոչ՝ իշխանամետ ձայների մասն էլ քաշի իր կողմը»,– նկատել էՏեր–Պետրոսյանի հաջող ապագան «կանխագուշակող» Ադիբեկյանը։ Իսկ թե ինչպես, ում ցուցմամբ ու ինչ ֆինանսական պայմաններով է դրական արտահայտվում Ադիբեկյանն այս կամ այն գործչի վերաբերյալ՝ տեղյակ են ոչ միան Լևոնի տարած ու հետ բերած, այլ նաև հավատարիմ «վկաները»։

Փաստորեն, իշխանությունները «Լևոնը միակ ու անկրկնելի ընդդիմությունն է» ծրագիրն իրականացնելու համար արդեն մարտի են նետել իրենց «ծանր հրետանի» համարվող Ա. Ադիբեկյանին։ Իսկ դա հուշում է, որՏեր–Պետրոսյանի վիճակը վատանում է։ Այնքան է վատանում, որ իշխանությունները կարող են նրան այս անգամ ոչ միայն Ազատության հրապարակը «գրավելու», այլ նաև այնտեղ մի քիչ մնալու հրահանգ տալ, որպեսզի վերականգնեն իշխանության ու Լևոնի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ծավալած համատեղ արշավից կրած կորուստները։

Ի դեպ, Ազատության հրապարակը կազմ ու պատրաստ սպասում է «արմատականներին», և այդ նապատակով նույնիսկ տարածքն ազատվեց փչովի խաղալիքներից, որպեսզի, հավանաբար, դրանց փոխարեն ՀԱԿ–ի քաղաքական փուչիկը փչվի։ Բայց, նկատենք, որ սերժա–լևոնական շրջանակի այժմյան արածները  հուսահատ քայլեր են, քանի որ ինչ անուն էլ դնես Տեր–Պետրոսյանի արթուրբաղդասարյանացմանը («շախմատ խաղալ», «քաղաքական գործարք» կամ «արժանապատիվ համագործակցություն»)՝ դրանից ՀԱԿ առաջնորդի հաճախորդացման էությունը չի փոխվում։

Իրականությունն այն է, որ Տեր–Պետրոսյանն ավելի Արթուր Բաղդասարյան է և, ըստ այդմ, Տեր–Պետրոսյանին է՛լ ավելի դաժան քաղաքական վախճան է սպասվում, քան ՕԵԿ տխրահռչակ նախագահին, քանզի Բաղդասարյանը հաճախորդացավ առանց զոհերի, իսկ Տեր–Պետրոսյանն, ահա, «արժանապատիվ» գործարքի է գնում Սերժ Սարգսյանի հետ տասը զոհերի առկայության պարագայում։ Զոհեր, որոնք կարող էին չլինել, եթե Տեր–Պետրոսյանը 2008–ի մարտի 1–ի առավոտյան, ինչպես Ստեփան Սաֆարյանն է պնդում, չասեր, թե Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներն իր ժողովուրդը չեն։

Կարեն Հակոբջանյան



7or.am


Просмотров: 198 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Լեւոն Պողոսյան   (07.04.2011 14:12)
ԵՐԵՔ ԽԵՂԱԹՅՈՒՐԱՆՔՆԵՐԸ; ԻԻԻՆՉ ՏՂԵՐՔ ԵԵԵՆ:
Բայց Մյասնիկյանի մոտ չհավաքվածները իր ժողովու?րդն են:
Ջհանդամը, որ ծայրահեղ նեղությունների մեջ է Հայ ազգը` սա էլ կանցնի: Ամենավիրավորականը այն է, որ այսպիսի ուռոդներն են Հային ղեկավարում: Աստված էլ բեթարեն ազատի:
Դարվինը սրանց ու նմաններին է ի նկատի ունեցել իր հայտնի տեսությունը ձեւակերպելիս:

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: