Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 20 » Աղթամարի Սուրբ Խաչ-Միավորում թե՞ պառակտում...
15:34
Աղթամարի Սուրբ Խաչ-Միավորում թե՞ պառակտում...
Երեկ Թուրքիայի «եղբայրական և բարեհաճ» ղեկավարության «թույլտվությամբ» Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ սուրբ պատարագի մատուցումը՝Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ:
Հայաստանյան և Սփյուռքի հասարակության մեջ այս իրադարձությունը դեռ մեկ ամիս առաջ իրարամերժ կարծիքների բախման առիթ տվեց:
Հայաստանյան հասարակական կազմակերպությունները միակարծիք էին,որ պետք չէ  գնալ այդ «թատրոնին»:Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նույնպես հրաժարվեց մասնակցել պատարագին՝պատճառաբանելով թե՝եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել: Պոլսո հայոց պատրիարքարանը ոչ բարձրաձայն,սակայն նեղ շրջանակներում դատապարտեց Էջմիածնի որոշումը: Սփյուռքի տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ արձագանքեցին՝ մի մասը պնդում էր,որ պետք է գնալ ու տեր կանգնել մեր պատմական ինքնությանը,իսկ մյուս մասը ամոթալի էր համարում գնալը,քանի որ իրադարձությունը համարում էր Թուրքիայի հերթական խաղը:
Ի վերջո մի բան մնաց անհասկանալի՝սա միավորեց,թե՞ պառակտեց մեզ:
Թուրքիայի խաղը ստացվեց: Ինչու՞...
Չնայած մի մեծ զանգվածի կարծիքով սա Թուրքիայի հերթական «ժողովրդավարության» ցուցադրումն էր աշխարհին,սակայն ըստ <ՀԱՅՐՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲԱՆ> սա ավելի խոր արմատներ ուներ:Թուրքիան սրանով կարողացավ ստուգել Հայաստան-Սփյուռք կապերի ամրությունը: Այս միջոցառման շնորհիվ կարողացավ տարաձայնություն մտցնել՝մի կողմից Սփյուռքի համայնքների մեջ՝որոնց մի մասը կոչ էր անում չմասնակցել,իսկ մյուս մասը՝հակառակը,մյուս կողմից՝Պոլսո պատրիարքարան-Էջմիածին հարաբերությունների մեջ:Թուրքիան ցույց տվեց ողջ աշխարհին,որ իր դիվանագիտական ինստիտուտի նման չի աշխատում և ոչ մի երկրի դիվանագիտական համակարգը: Թուրքիան պարզորոշ ծիծաղեց մեր բոլորի երեսին,իսկ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի կառավարությանը և հանդուրժողականության կոչ արեց «եղբայրական» թուրք ժողովրդին:
Ինչևէ, եղավ այն ինչ եղավ.մնում է միայն հասկանալ՝ինչ է ուզում Թուրքիան և ուր են գնում նրա նպատակները:Ինչպես ցույց է տալիս մեր իրականությունը,մեր կարծիքն հաշվի առնող չկա:Մնում է միայն մեր ղեկավարների աչալուրջ աշխատանքը,որ ի վերջո չտրվեն թուրքական թատերաբեմի գրավչությանը:
Սպասենք և հուսանք...
PAHANJATER.DO.AM
Просмотров: 1109 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: