Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 12 » Աղթամար կղզու Սբ խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19
10:34
Աղթամար կղզու Սբ խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19
PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնի է դարձել, որ Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19: Այս մասին հաղորդել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն:

Նրա խոսքերի համաձայն, խաչի տեղադրումը հետաձգվել էր հանրաքվեի պատճառով, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին: Սակայն մինչև Պատարագը խաչը տեղադրվելու է:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի է ունենալու հանրաքվե` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար:

Սեպտեմբերի 19-ին առաջին անգամ 95 տարվա լռությունից հետո, Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում Պատարագ կտրվի:

Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր աթոռ Սբ Էջմիածինը, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը և ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը:

Просмотров: 2154 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: