Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 18 » Աղթամար գնացող հայերը խթանում են Կարսի տնտեսությունը
11:07
Աղթամար գնացող հայերը խթանում են Կարսի տնտեսությունը
Առաջիկա կիրակի` սեպտեմբերի 19-ին, Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագին մասնակցելու համար Կարս ժամանած հայերը մեծ աշխուժություն են հաղորդել Կարսի առեւտրասպասարկման ոլորտին: Այս մասին, Կարսից տեղեկություններ է հաղորդել NEWS.AM-ի թղթակիցը:

Աշխարհագրական դիրքի բերումով, Հայաստանից Վան մեկնողները անցնում են Կարսի միջով:  Կարսում առկա պատմամշակույթային հուշարձանները նպաստում են, որ հայ զբոսաշրջիկները շատ ժամանակ եւ գումար ծախսեն Կարսի նահանգում:

Հետաքրքիրն այն է, որ Աղթամարի եկեղեցու պատարագին մասնակցելու համար ստամբուլահայ համայնքը եւս նախընտրել էր Վան մեկնել Կարսը տեսնելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ Կարսը չի գտնվում Ստամբուլ-Վան երթուղու ճանապարհին:

Աղթամարի Ս.Խաչի վերաբացմանը նախորդող օրերին, Կարսի հյուրանոցները, ռեստորանները եւ խանութները հայ զբոսաշրջիկների պակաս չզգացին: Հայ-թուրքական սահմանի բացմանը սպասող Կարսի բնակչությունը ոգեւորված էր՝ տեսնելով իրենց քաղաքում նման աշխուժություն:  «Շատ հաճելի է տեսնել հարեւան երկրների քաղաքացիներին, մեր քաղաքում:  Կարսի միապաղաղ կյանքին նոր լիցքեր հաղորդեցին:  Զբոսաշրջիկները աջակցեցին Կարսի տնտեսությանը»-նման տեսակետ հայտնեց,   մզկիթի վերածված Կարսի առաքելոց վանքի դիմաց նկարվող հայերին հետաքրքրությամբ նայող միջին տարիքի մի կարսեցի տղամարդ:

Կարսում ամենամեծ շահույթը հայ զբոսաշրջիկները ապահովեցին հյուրանոցային բիզնեսին: Կարսի միջին կարգի հյուրանոցներում ազատ համարներ գտնելը բավականին դժվար էր:  Կարսի տուրիզմի ոլորտի աշխատակիցներից մեկի խոսքով՝ միայն սեպտեմբերի 16-17-ը,  Կարսի հյուրանոցներում մնացել է  500-ից ավելի հայ, որոնց մեծ մասը ստամբուլահայեր են:  Մեկ այլ հանգամանք եւս աչքի էր ընկնում, դա՝ ստամբուլահայերի հետ Կարս ժամանած Ստամբուլում աշխատող հայաստանցիներն էին, ովքեր նշեցին, որ մոտ 500 ԱՄՆ դոլար են վճարել, Աղթամարի Ս.Խաչի պատարագին մասնակցելու համար:


NEWS.AM

Просмотров: 768 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: