ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ - 16 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 16 » ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ
10:41
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն  իրավապայմանագրային դաշտ եւ կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել  փոխգործակցությունը: 
 
Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին 2009 թ. ապրիլին Հայաստանի Նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 
 
Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:
 
Իրանի մայրաքաղաքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ: 
 
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները օրեցօր առավել ամրապնդվում են:
 
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: 
 
Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
 
Նախարարներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: 
 
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվեց փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
 
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես  խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին:
 
Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:  
 
Իրանի արտգործնախարարը իր  հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:
 
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձեւաչափով: 
 
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: 
 
Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին: 
 
Զրուցակիցները անդրադարձան երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ հաստատված համագործակցությունը: 
 
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: 
 
Սաիդ Ջալիլիի խնդրանքով  Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 
 
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած զարգացումները, պատասխանեց իրանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


lragir.am
Просмотров: 181 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: