Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 21 » Ադրբեջանը կրկին կրակում է Ղարաբաղի վրա. կան զոհեր
19:21
Ադրբեջանը կրկին կրակում է Ղարաբաղի վրա. կան զոհեր

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ սահմանի հարավային ուղղությամբ հունվարի 20-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից:

Տեղական ժամանակով ժամը 10-ին Հորադիզի շրջանում ադրբեջանական կողմը սկսել է կրակել հայկական դիրքերի վրա, արդյունքում զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

ԼՂՀ ՊԲ համարժեք պատասխանից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը: Նախնական տեղեկություններով, ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են: Միջադեպի հանգամանքները պարզվում են:




news.am

Просмотров: 531 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: