Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 2 » Ադրբեջանում վախենոււմ են «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «օրինականություն» արտահայտություններից
15:26
Ադրբեջանում վախենոււմ են «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «օրինականություն» արտահայտություններից

Չգրանցված ոչ կառավարական կազմակերպությունների կոորդինացնող ցանցը, որը միավորում է 37 հասարակական կառույցի, նախատեսել է օգոստոսի 10-ին, արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել: Ակցիա անցկացնելու պատճառը՝ արդարադատության նախարարության կողմից, անհիմն կերպով, ոչ կառավարական կազմակերպություններին գրանցելու խնդիրն է: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Ժողովրդավարական բարեփոխումների միության ղեկավար Օքթայ Գյուլալիևը:

«Չգրանցված ոչ կառավարական կազմակերպությունները՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ամենամեծ խնդիրներից են: Կան ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք գրանցման համար, արդեն իսկ 40 անգամ դիմել են նախարարությանը, սակայն մերժվել են: Մեր կազմակերպությունն արդեն 11 տարի առանց գրանցման է գործում»,- ասել է Գյուլալիևը:

Նա նշել է, որ արդարադատության նախարարության՝ ոչ կառավարական կազմակերպություններին մերժելու հիմնավորումները աբսուրդի են հասնում, նամանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նախարարությունը ամեն շաբաթ փոխում է իր պահանջները:

Գյուլալիևը համոզված է, որ արդարադատության նախարարության պահվածքը քաղաքական աստառ է պարունակում, քանի որ մերժվում են այն կազմակերպությունները, որոնց անվան մեջ «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «օրինականություն» բառեր են պարունակվում: Նրա խոսքերով, նմանատիպ կազմակերպություններից պահանջում են անվանափոխություն կատարել: «Սակայն դա սահմանադրական իրավունքի և քաղաքացիների ազատության խախտում է»,- ասել է Գյուլալիևը:

Վերջինս նաև նշել է, թե դատարանները նախարարության են պաշտպանում և չեն բավարարում կազմակերպությունների հայցերը: Նրա խոսքերով, գործը հասել է նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ ոչ կառավարական կազմակերպություններին մերժելն անհիմն է եղել, սակայն դրա արդյունքում միայն մի քանի կազմակերպությունների հարցն է կարգավորվել:

Գյուլալիևը կարծում , որ արդարադատության նախարարությունը պետք է վերջ դնի երկիրը խայտառակող մերժման պրակտիկային: 
 

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Aleksa   (12.06.2014 03:03) [ՆՅՈՒԹ]
You have the monopoly on useful in'maortion-arenft monopolies illegal? ;)

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: