Ադրբեջանում չեն վախենում փողոց դուրս գալ նաև մարտի 12-ին - 12 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 12 » Ադրբեջանում չեն վախենում փողոց դուրս գալ նաև մարտի 12-ին
03:02
Ադրբեջանում չեն վախենում փողոց դուրս գալ նաև մարտի 12-ին
Ադրբեջանում չեն վախենում փողոց դուրս գալ նաև մարտի 12-ին 


Ադրբեջանում վաղը երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ: Սոցիալական ցանցերում և Twitter միկրոբլոգում հրապարակվող հաղորդագրությունների համաձայն, այսօրվա հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցներից շատերը չեն ընկրկել, չնայած տասնյակ մարդկանց ձերբակալությունների:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Բաքվում երիտասարդ ակտիվիստների մի քանի խմբեր փողոց են դուրս եկել՝ իշխանությունների դեմ բողոքի ակցիա կազմակերպելով: Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ձերբակալվել է 43 մարդ, որոնցից 20-ը հետագայում ազատ է արձակվել: Բլոգերների տվյալներով ձերբակալվածների թիվն ավելի մեծ է:

Նշենք, որ այսօր ադրբեջանական բուհերի ղեկավար կազմերը ուսանողներին զգուշացրել են, որ վաղվա ընթացքում բացակայածները խստորեն պատժվելու են: Ի պատասխան դրան՝ առավել ակտիվ բլոգերները կոչ են արել ուսանողներին մասնակցել վաղվա բողոքի ակցիային:






epress.am

Просмотров: 176 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: