Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 11 » Ադրբեջանն ու Իսրայելը սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում. Wikileaks
23:51
Ադրբեջանն ու Իսրայելը սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում. Wikileaks

 Wikileaks–ի հարապարակած դիվանագիտական գաղտնի փաստաթղթերից մեկում զետեղված է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքի և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսեի 20072թ. փետրվարի 16–ի զրույցը։

Ըստ MIGnews կայքի՝ իսրայելցի դեսպանն իր զրուցակցին պատմել է Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսի տնտեսական ֆորումում համատեղ զրույցի մանրամասները։

Լենքը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ոլորտին առնչվող երկու գաղտնի համաձայնագիր են կնքել, սակայն դրանց բովանդակությունը, այդուհանդերձ, չի մանրամասնել։

Լենքը նաև պատմել է, որ Ալիևի անձնական խորհրդականը, երբ բուժվում էր Իսրայելում, հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի տեղակալ Էֆրաիմ Շեխի և «Մոսադի» ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ Իսրայելը սերտ կապեր է պաշտպանում Ադրբեջանի հետ՝ թե′ դիվանագիտական, թե′ տնտեսական, քանի որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական դիրք և նավթի մեծ պաշարներ ունի։

Ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի՝ Ռուսաստանի, Եվրասիայի և էներգետիկայի միջազգային քաղաքականության առաջատար փորձագետ Արիել Քոենն իր բլոգում նույնպես նշել է Իսրայելի և Ադրբեջանի համագործակցության մասին։

«Վերջին երկու տարիներին ԱՄՆ–ը կրճատել է իր ներկայությունը Հարավային Կովկասում»,–կարծիք է հայտնել Քոենը և նշել, որ «տեղը դատարկ չի մնա», և այս դեպքում կարևոր դեր կարող է խաղալ Իսրայելը։

Ըստ նրա՝ Երուսաղեմն ու Բաքուն շատ ոլորտներում են համագործակցություն հաստատում, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության։

Փորձագետը նշում է նաև, որ Ադրբեջանում ակտիվորեն ներդրումներ են կատարում իսրայելցի ներդրողները. վերջին տարներին, ըստ նրա, Ադրբեջանում իսրայելական ձեռնարկությունների քանակը գրեթե երկու անգամ աճել է։




tert.am

Просмотров: 584 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (12.04.2011 09:44) [ՆՅՈՒԹ]
Սատանի/ջհուդի/ ու տարտարի/թութքի/ համագործակցությամբ է պայմանավորված սատանայական փորձության վերջին 2000 տարվա էրայի իրականացումը, այնպես, որ զարմանալի ոչինչ չկա ու նրանք ուրիշ համախոհներ չունենալով` եզրափակիչ էտապում միեւնույն է բախվելու են:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: