12:41 Ադրբեջանի ԿԸՀ-ն դեմ չէ Գրիգորի Այվազյանի թեկնածությանը | |
«Ադրբեջանի ցանկացած ընտրողի մասնակցությունը ընտրություններին համապատասխանում է օրենքին։ Դա կարող է լինել հայ, վրացի, ռուս, հրեա, թուրք։ Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա»։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը՝ արտահայտելով իր վերաբերմունքը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու ցանկության վերաբերյալ։«Մենք մեկ պայման ունենք. այդ մարդը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի։ Ադրբեջանի քաղաքացիներին երկրի տարածքում քվեարկելու, ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իրավունք տրամադրելու խնդիր չկա»,- ասել է նա։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |