Ադրբեջանի կառավարությունը խոստանում է ահաբեկչություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում - 19 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 19 » Ադրբեջանի կառավարությունը խոստանում է ահաբեկչություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում
03:12
Ադրբեջանի կառավարությունը խոստանում է ահաբեկչություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում
 Ադրբեջանը փորձում է շանտաժով եւ ահաբեկչական հայտարարություններով խոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի վերջնական շահագործմանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները դեպի Ստեփանակերտ քաղաքացիական չվերթները կործանելու մասին, իրականության եւ Բաքվի ռազմական հնարավորությունների հետ գրեթե առնչություն չունեն:

«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի ռազմատեխնիկական միջոցները բավարար չեն հայտարարություններն իրականացնելու համար։ Երեւանից Ստեփանակերտ թռիչք կատարող օդանավը խոցելու համար դաշտային պայմաններից ամենամոտիկ ցամաքային սահմանը Ակնի (Աղդամ) դիմացի հարթավայրերն են, որտեղ նրանք պետք է տեղակայեն զենիթահրթիռային C 125, կամ C 200 համակարգեր, որով մինչեւ այժմ զինված է Ադրբեջանի ՀՕՊ-ը»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում C 125-ի հեռահարությունը հնարավոր է նույնիսկ չբավականացնի խոցելու օդանավը, քանի որ այն նախատեսված չէ ցածրաթռիչք նշանակետերը նման հեռավորության վրա խոցելու համար:

Ըստ Հովհաննիսյանի՝ ցածրաթռիչք նշանակետը չի կարող խոցել նաեւ C 200-ը, սակայն վերջինս մեծ հեռահարություն ունի։ «C 200-ի հեռահարությունը 200-250 կիլոմետր է, սակայն պետք է հաշվի առնել, եւ դժվար թե ադրբեջանական մասնագետները չիմանան, որ Լեռնային Ղարաբաղի թռիչքային լեռնային տեղանքը թույլ չի տալիս խոցել օդանավերը: Սարերը պարզապես ռադիոլոկացիան արգելափակում են, եւ հրթիռները կորցնում են նշանակետը»,- նշեց ռազմական փորձագետը՝ ավելացնելով, որ նշանակետը հստակ թիրախավորելու համար անհրաժեշտ կլինի զենիթահրթռային համալիրները շատ մոտ տեղակայել սահմանին, ինչի դեպքում դրանց ճակատագիրը կարող են որոշել ԼՂ պաշտպանության բանակի հրետանու կամ այլ ստորաբաժանումները։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը քաղաքացիական չվերթի օդանավի կործանման փորձ կարող է կատարել նաեւ իր ավիացիայով։ «Նման մարտական գործողության համար Ադրբեջանը պետք է օդ բարձրացնի իր «ՄիԳ 29» կործանիչ օդանավերը, որոնք նպատակին հասնելու համար պետք է կամ շատ մոտենան Արցախի օդային սահմանին, կամ պետք է մտնեն հայկական օդային տարածք, ընդ որում, նման մարտական գործողություն իրականացնելու համար պետք է նվազագույնը 10 կմ բարձրություն հավաքած լինեն, բայց այս դեպքում կործանիչը դատապարտված է կործանման, քանի որ այն «սկուտեղի վրա մատուցված ուտեստ կլինի» Արցախի հակաօդային պաշտպանության համար»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ նման մարտական գործողության կործանիչի օդաչուն էլ բարձրակարգ պրոֆեսիոնալ պետք է լինի։

«Զինվորը պարտավոր է հրամանատարի հրամանը կատարել, բայց եթե քաղաքացիական օդանավի կործանման հրաման տրվի այս պայմաններում, հրամանատարը փաստորեն պետք է խելագար լինի, քանի որ իր զինվորին ուղարկում է մահվան»,- նկատեց Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը նաեւ ընդգծեց, որ «ՄիԳ 29»-ի արժեքը 15-30 մլն դոլարի սահմանում է, նայած տարատեսակի, այսինքն՝ ռազմական հնարավոր գործողությունը ոչ միայն մարդկային պրոֆեսիոնալ կադրի, այլեւ լուրջ ֆինանասական կորուստ կլինի Ադրբեջանի բանակի համար: 

Երրորդ հնարավոր տարբերակը հայկական օդանավը կործանելու, Հովհաննիսյանի կարծիքով, դիվերսիոն գործողությունն է։ Բայց այս դեպքում էլ, դիվերսանտը պետք է բավականին խորանա դեպի Արցախի բանակի թիկունք, ինչը հավանական է միայն տեսականորեն։

«Միջազգային պրակտիկայում բացի ահաբեկչությունից, գրեթե չկան դեպքեր, որ պետությունը դիտավորյալ քաղաքացիական չվերթի օդանավ կործանված լինի, իսկ պատահական դեպքեր գրանցվել են, որոնք շատ լուրջ միջպետական ճգնաժամներ են առաջացրել։ Ադրբեջանի դեպքում, եթե որոշեն իրագործել արկածախնդրությունը, այն հնարավոր է վերածվի ռազմական մեծ գործողության»,- նկատեց փորձագետը՝ ընդգծելով, որ հայտարարություններն իրականում այլ նպատակ ունեն։

Ըստ նրա՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը Արցախի տնտեսական զարգացման համար էական նշանակություն կունենա, ինչն էլ գիտակցում է նաեւ Ադրբեջանը, եւ քանի որ այլ միջոց չունի ազդելու կրկին շանտաժի է դիմում, բայց այս անգամ արդեն, բառի բուն իմաստով խոստանում է ահաբեկչություն իրականացնել պետական մակարդակով՝ սպանել քաղաքացիական մարդկանց իր բանակի կամ հատուկ ծառայությունների միջոցով։ «Ընդ, որում այդ քաղաքացիական անձիք կարող են լինել նաեւ ոչ հայեր եւ ոչ ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիներ: Ինչքան էլ Ադրբեջանը հոխորտա Արցախ են այցելում մեծ թվով արտասահմանցիներ, որոնց թվում են նաեւ պետական պաշտոնյաներ: Մինչ այժմ էլ Երեւանից Արցախ իրականացվել եւ իրականացվում են տարատեսակ թռիչքներ, սակայն ոչ մի անգամ նրանցից թույլտվություն չի հարցվել եւ դա առհասարակ ծիծաղելի է:,- ասաց նա։  

«Ինձ թվում է, որ Ալիեւը նույնպես քաղաքացիական օդանավի կործանման խոստումներ կտար իր ժողովրդին, սակայն վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սոչիի եռակողմ հանդիպումը, որտեղ կողմերը նշեցին խաղաղ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, այդ պատճառով էլ այս անգամ ինքը չի արձագանքել, բայց Բաքվի մյուս պաշտոնյաները բացը լրացնում են, չհասկանալով, որ փաստորեն Ադրբեջանն այս հայտարարություններից հետո պաշտոնապես ահաբեկչական կառավարությամբ երկիր է դառնում միջազգային հանրության համար»,-եզրափակեց փորձագետը։


NEWS.am

Просмотров: 117 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: