Ադրբեջանցիները հուզվել են. Թեհրանում իրականում թարգմանվում են Հայոց ցեղասպանության մասին գրքերը - 19 Июля 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 30.3.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 19 » Ադրբեջանցիները հուզվել են. Թեհրանում իրականում թարգմանվում են Հայոց ցեղասպանության մասին գրքերը
00:00
Ադրբեջանցիները հուզվել են. Թեհրանում իրականում թարգմանվում են Հայոց ցեղասպանության մասին գրքերը

http://www.armeniya.do.am/_ph/3/2/246174340.jpgԻրանական մամուլի հայտարարությունները, թե Թեհրանում պարսկերեն չեն թարգմանվում Հայոց ցեղասպանության մասին գրքերը, ոչ մի հիմք չունեն։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Թեհրանում արգելվել է գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գրքի թարգմանությունն ու տպագրումը։

«Իրանում անգլերենից թարգմանվել և ներկայացվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց ցաղասպանությունը»։ Թեհրանի հայոց առաջնորդարանում անցկացված շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպես նաև Թեհրանի համալսարանի դասախոսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանության կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։

«Թեհրանում միշտ նշվում են հայերի համար կարևոր իրադարձությունները։ Պարզապես պաշտոնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացվում 10-15 օր ուշացումով։ Այս տարի հայերը «Հայոց ցեղասպանության» 95-ամյա տարելիցը և Շուշիի «հաղթանակի»18-ամյակը նշեցին մայիսի 24-ին։ Այդ միջոցառումների մասնակիցների մեծ մասը հայեր չեն։ Պաշտոնական Թեհրանը, փոխելով հայերի միջոցառումների և տոնակատարությունների անցկացման ժամանակը, գրավում է անորոշ դիրք։ Իր պաշտոնական դիրքորոշմամբ փորձելով շեղել մեզ՝ Թեհրանը գործնականում միշտ հայերի կողքին է։ Իրանը Հայաստանից հետո երկրորդ պետությունն է Լեռնային Ղարաբաղի տնտեսությունում»,- ասել է Ահմեդօղլուն։

Tert.am

Просмотров: 315 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: