Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 6 » Ադրբեջանցիներն ու թուրքերը կփորձեն ձախողել Արցախի մասնակցությունը World Travel Market-ին
11:17
Ադրբեջանցիներն ու թուրքերը կփորձեն ձախողել Արցախի մասնակցությունը World Travel Market-ին
Մեծ Բրիտանիայում բնակվող ադրբեջանցիները քայլեր են ձեռնարկում Լոնդոնում կայանալիք WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ձախողելու համար:

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշում են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից և մինչև օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանցիները ցուցահանդեսին որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ձախողելու համար դիմել են լոնդոնաբնակ թուրքերին, որոնք, Cihan-ի բնորոշմամբ, բավական մեծ ազդեցություն ունեն Մեծ Բրիտանիայում:

Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 11-12-ը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առանձին տաղավարներով:
 




Tert.am

Просмотров: 449 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: