Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին - 28 Августа 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 28 » Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին
23:38
Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին


Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ ՌոմանՆովրուզ օղլի Հյուսեյնովը: 1985թ.  ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության  կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:

Մանրամասները ճշտվում են: 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Просмотров: 247 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Daga   (11.06.2014 15:20)
What an awesome way to explain this-now I know evhriteyng!

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: