Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 16 » Ադրբեջանական հերթական սադրանք
12:43
Ադրբեջանական հերթական սադրանք
http://4.bp.blogspot.com/_Vis17nJWFME/SXQP0MsthbI/AAAAAAAADXU/Rpaw1h6PjyU/s200/Az-drosh2.Web.jpg

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիայից հետո ղարաբաղյան կողմում թողած ադրբեջանցի ենթասպա Մուրատիս Իբրահիմովի մարմինը իբր չի վերադարձվում։

-Միանշանակ, փոխհրաձգության ժամանակ զոհերի դիակները մնացել  են հակառակ կողմում։ Այս կապկցությամբ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Կարմի Խաչը, բանակցություններ են անցկացրել կարճ ժամանակում դիակը վերադարձնելու համար։ Ցավոք սրտի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ բանկցություններն արդյունք չեն տվել։ Ներկա պահին Հայաստանը հերթական ստահոդ հայտարարությամբ է հանդես եկել։ Միջազգային Կարմիր Խաչի հարցմանն ի  պատասխան՝ նրանք հայտարարել են, որ ադրբեջանական բանակի ենթասպա Մ. Իբրահիմովի մարմինը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Հայաստանի ՊՆ-ի և արտգործնախարարի հայտարարություններն այն մասին, թե Իբրահիմովի մարմինն ու զինամթերքի ահագին չափաբաժին մնացել է իրենց կողմում։ Կամ ի՞նչ էին նրանք ակնարկում՝ պաշտոնական դիմումների մասին բարձրաձայնելով,-ասել է նա։

 Հիշեցնենք, որ ո՛չ ԼՂՀ ՊՆ-ի, ո՛չ ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունների մեջ ղարաբաղյան կողմում ադրբեջանցի զինվորի դիակ թողնելու մասին ոչ մի տեղեկություն չկար։

«7օր»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ դիակի գոյության մասին ոչ մի տեղեկություն չկա։

-Կոնկրետ այդ դիակի հետ կապաված՝ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղեկություն չունեմ և մեր հաղորդագրության մեջ էլ դրա մասին նշավծ չէ։ Ուղղակի գրված է, որ երկու կողմերից էլ զոհեր են եղել։ Իսկ այն, թե արդյոք ադրբեջանցիները Կարմիր Խաչի միջնորդությամբ դիմե՞լ են մեզ, թե ոչ, ևս չեմ կարող որևէ բան ասել, որովհետև ԼՂՀ-ին Կարմիր Խաչը չի դիմել,-նշել է նա։

7or.am

Просмотров: 637 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: