Աբդուլլահ Գյուլ. Մենք մշտապես շփման մեջ ենք Սերժ Սարգսյանի հետ - 15 Ноября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 15 » Աբդուլլահ Գյուլ. Մենք մշտապես շփման մեջ ենք Սերժ Սարգսյանի հետ
12:54
Աբդուլլահ Գյուլ. Մենք մշտապես շփման մեջ ենք Սերժ Սարգսյանի հետ
«Մենք մշտապես շփման մեջ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»: Այս մասին, թուրքական Bugun (Բուգյուն) պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հայաստանի հետ հարաբերություններում խցանում է նկատվում: Որևէ հույս կա՞ գործընթացի առնչությամբ», Թուրքիայի նախագահը հայտարարել է.«Սա ասել եմ նաև խորհրդարանում` այսօրվա իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում: Եթե խնդիրները լուծվեն ու կասկածները վերանան, շատ մեծ տնտեսական համագործակցություն կծնվի, և կարճ ժամանակամիջոցում պայթյուն տեղի կունենա Կովկասում: Իսկ այս ամենի բացակայությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Համարձակորեն շատ լավ սկիզբ է դրվել: Դա արվել է իմ նամակով»:Ընդգծելով, որ գործընթացը չի մահացել, Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Այդ առնչությամբ որոշակի հրահանգներ եմ տալիս պատկան մարմիններին, նախարարներին: Սարգսյանի, Ալիևի, Պուտինի և Մեդվեդևի հետ մշտապես շփման մեջ ենք: Թեման շարունակում է տաք մնալ»:

 

Tert.am

Просмотров: 465 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: