Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով և նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականությունը:

Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք:
Ամիսներ շարունակ Բրայզան պտտվում էր Վաշինգտոնում`ակնարկելով, թե դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթե մեկ տարի տևեց մինչև նրա դեսպան առաջադրվելը, ցույց է տալիս, որ այստեղ առկա էին լուրջ բարդություններ, այդ թվում՝ ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի մտահոգությունները Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկությունը նրա` հայ-թուրքական արձանագրությունների պաշտպանությանը, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպես նաև հարսանեկան ծախսերի հետ կապված հարցեր: 

Հաշվի առնելով այս բոլոր վիճահարույց հարցերը, Բրայզան երբեք չպետք է առաջադրվեր Ադրբեջա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 494 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մերձդնեստրում ձերբակալված լրագրողի մայրը միջազգային հասարակայնությանը կոչ է անում օգնել որդուն ազատագրելու հարցումՄերձդնեստրում ձերբակալված լրագրող, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանի մայրը`Թամարա Շաղոյանը որդու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով դիմել է միջազգային իրավապաշտպան մարդասիրական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին:

«Հուլիսի 23-ին մեր հանդիպման ժամանակ Էռնեստը հրաժարվեց հետագա հանդիպումներից, ասելով, որ հոգեբանական անկում է ապրում և ի վիճակի չէ իր փոքրիկներին տեսնելու այնպիսի պայմաններում, որում գտնվում է: Հանդիպման ժամանակ նա շատ էր հազում եւ ուներ բարձր ջերմություն, մարմնի վրա մլակների կծած բազմաթիվ հետքեր կային, իսկ պարանոցին մի տարօրինակ երկար հետք էր, որը նման էր դանակի կտրած հետքի: Նրան մեկ անգամ է բուժօգնություն ցուցաբերվել, որն էլ սահմանափակվել է մեկ ներարկումով: Դա վկայում է այն մասին, որ Էռնեստին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Բանտում գտնվելու չորս ամսում կտրուկ վատթարացել է որդուս ֆիզիկական և հոգեկան վիճակը: Դա ֆիզիկական և բարոյական ճնշման, շանտաժի և հոգեմետ դեղերի օգտագործման, ինչպես նաև ճնշման տակ ինք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 580 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետնախարար և Թուրիքա-ԵՄ գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը
նախօրեին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի
պատրիարքարան: Ինչպես գրում է թուրքական «Միլիեթ» թերթը, Թուրքիայի
պետնախարարն այցելեց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանին ու շուտափույթ ապաքինում
մաղթեց նրան:

Էգեմեն Բաղիսը հանդիպել է նաև նորընտիր փոխանորդ Արամ
Հատեշյանի հետ և շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ: Ըստ թերթի,
Բաղիսի հանդիպումները պատրիարքարանում անցել են փակ դռների ետևում և տևել են մոտ երկու ժամ:

Դիտարկումների քանակը: 557 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թերթը իր «քաղաքականությունից դուրս» խորագրի ներքո ներկայացրել է գեներսւլ-մայոր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանի հարցազրույցը, որից ներկայացնում ենք մի հատված.

-Ձեզ համար ի՞նչ է հաղթանակը։

-Երբ մի գյուղ էինք ազատագրում, ոգևորվում էինք, երբ հակառակն էր լինում, անշուշտ, ցավ էինք ապրում։ Բայց իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են։

–Արդյոք այս տարիներին իմաստավորե՞լ ենք ազատության ու անկախության գազավայրը։

-Յուրաքանչյուր մարդ, նախ և առաջ, պիտի սիրի իր երկիրն ու հպարտանա նրանով։ Երբ տեսնում ես, որ Հայաստանն անկախ, ազատ երկիր է, հպարտանում ես, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են կառավարում այդ երկիրը, հիսաթափվում ես։ Չեմ ցանկանում որևէ նախագահի մեղադրել, պարզապես չպետք է քաղաքացուն «պատին դեմ տալ», որ թողնի հեռանա երկրից։ Ազատությունն ու անկախությունը նման են մեդալի երկու երեսի։ Այդ գիտակցումը պիտի ունենան նախագահից մինչև շարքային քաղաքացի։

-Եթե այսօր վերստին կանգնած լինեիք մասնագիտության ընտրության առաջ, նույն ուղի՞ն կընտրեիք։

-Տասնվեց տարեկանից զինվորականի մասնագիտությո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 597 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մոսկվայի եւ Նախիջեւանի միջեւ ուղիղ ավիաչվերթ է բացվել, որը իրականացնում է ռուսական «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերությունը։ Այսօր տեղի է ունեցել առաջին թռիչքը։

APA գործակալության փոխանցմամբ, թռիչքները կատարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի, Բոինգ 737 օդանավով։
Դիտարկումների քանակը: 525 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

   Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմում Արամ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ալեն Պողոսյանը:

 Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում Սերգեյ Մովսիսյանի եւ Գարիկ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել են ուռուցքաբան, կառավարությանն առընթեր Արցախի Հանրապետության ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի պետ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը (համաձայնությամբ):

Դիտարկումների քանակը: 545 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Առավել քան համոզված եմ, որ Հաագայի դատարանի եզրակացությունը մաքսիմալ կօգտագործվի բանակցային սեղանին եղած իրավիճակներում՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, թե՛ նաև ֆոնային»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման հետ կապված Հայաստանի անելիքներին։

Ըստ վերլուծաբանի, Հայաստանը՝ որպես ԼՂ հակամարտության բանակցությունները վարող կողմ, որոշակի կաշկանդվածություններ ունի, ուստի Հայաստանի նախագահից կամ արտգործնախարարից գործնական քայլեր ակնկալելը «նպատակահարմար չի լինի», քանի որ դա կազդի բանակցային գործընթացի վրա։

Փոխարենը, Կարեն Բեքարյանի համոզմամբ, բավականին անելիք ունի Հայաստանի խորհրդարանը, որն իր հանձնաժողովներով, միջազգային հարթակներում ներկայացված պատվիրակություններով, բարեկամության խմբերով կարող է նախաձեռնել քայլեր՝ «սկսելու բարեկամ երկրների խորհրդարանականների հետ կոնսուլտացիաներ՝ Ղարաբաղի հնարավոր ճանաչման գործընթացի առումով»։ «Եթե ընդամենը հիշենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրի ներքո կա հնարավորություն ինչ–ինչ քայլեր իրականացնելու»,– ասաց նա։

Կարեն Բեքարյանը նշեց, որ Ղարաբաղի հնարավոր ճանաչման ուղղությամբ անելիք ունի նաև հայկական Սփյուռքը, որը հի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 892 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

   Եվրամիությունը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը։ Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
«Լեռնայի Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ քվեարկություն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո։ Այժմ անհրաժեշտ է պայմանավորվել այն սկզբունքների մասին, թե ինչպես պետք է զարգանա այդ գործընթացը՝ բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծելու նպատակով»,- ասել է Սեմնեբին։

Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքները արդեն հնչեցվել են ամենաբարձր մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Ես կարծում եմ, որ սա հրաշալի հիմք է կարգավորման համար, և Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին հենվել դրա վրա»,- ընդգծել է Սեմբնեբին։

Նա նշել է, որ արդեն կա ինչ-որ ուրվագիծ, որը կարող է խնդրի կենսունակ լուծում լինել, և այժմ ընդամենը պետք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները։

Նա նաև ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա ազդում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 550 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Քյուրդլար, Մեհդիլի, Չեյիլ, Յուսուֆջանլու, Ջավագիրլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Քենգեռլի, Նամիրլի, Սեյսուլան, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Դիտարկումների քանակը: 547 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքում առնվազն 2 գերեզմանատներում պղծվել են հայերի գերեզմաններ:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր են արել 50 գերեզմանների տապանաքարեր, որոնց մեծ մասը պատկանում է հայերին:

Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային միությունում մտահոգված են տեղի ունեցածի առնչությամբ և ներկա պահին տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ միասին համապատասխան գործողություններ են իրականացնում վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սա հայկական գերեզմանների պղծման առաջին դեպքը չէ Կրասնոդարի մարզում: 2002թ. ապրիլի 17-ից ի վեր, երբ Կրասնոդարում պղծվել էին հայերի գերեզմաններ, նման դեպքեր հաճախ են տեղի ունենում նաև Կուբանի այլ շրջաններում։

                            ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 591 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 77 78 79 80 81 82 »