Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 27-ի լույս  28-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 509 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկայում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

Tert.am

Դիտարկումների քանակը: 475 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկայում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

Tert.am

Դիտարկումների քանակը: 493 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու են Քարահունջն ու շրջակա բնակավայրերը:
Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոնհենջի հետ։ Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, որոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:

«Իրենց հետաքրքիր է, որովհետեւ անունը «հենջերին» նման է։ Քարահունջը հետաքրքիր է նրանով, որ շատ նման է Սթոնհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին», - ասում է Միհրան Վարդանյանը՝ «Աստղերն ու քարերը» կոչվող այս ուսումնասիրության նախաձեռնողը։

Երեւանում ավարտելով պետական համալսարանի ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետները՝ երիտասարդ գիտնականը հրավեր է ստացել Օքսֆորդից աստղաֆիզիկայի ոլորտում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 579 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում:

1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:

Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ» (Նյ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը Հայաստանի համար հավելյալ հնարավորություն է՝ շեշտելու, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային իրավունքին հակառակ չէ, ինչպես նաև չի հակասում ԽՍՀՄ օրենքներին։ Այսօրվա ասուլիսին նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ըստ նրա՝ դատարանը չի հաստատում, որ միայն Կոսովոյի անկախությունն է ճանաչում։ «Սա ասում է, որ Կոսովոյի անկախության հաստատումը միջազգային իրավունքին հակառակ չէ։ Դատարանն ընդամենն արձանագրել է փաստը, որ միակողմանի են եղել անկախության հայտարարությունների մեծ մասը և միջազգային իրավունքի մեջ անկախության միակողմանի հայտարարություն կատարելու ոչ մի արգելք չկա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարուղարի տեղակալի այն հայտարարությանը, թե այս որոշումը չի կարող նախադեպային լինել՝ Մանոյանը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 559 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Թբիլիսիի և Վրաստանի այլ շրջանների այսպես կոչված «վիճելի եկեղեցիները» վրացական են, այլ ոչ թե հայկական։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։ 
Ըստ վրացի պաշտոնյանի՝ պատմաբան–գիտնականների վերջին ուսումնասիրությունները հաստատել են դա։

«Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել մի ֆիզիկական անձի, որը Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդն է։ Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավաբանական անձանց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի հանդիսանում այդպիսին Վրաստանի տարածքում»,– ասել է նա և հավելել, որ հայ համայնքի՝ եկեղեցիների վերադարձի պահանջները անհիմն են։

Նալբանդովի խոսքերով՝ հայ–վրացական հարաբերությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 535 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սեպտեմբերի երկրորդ կեսին որոշզարգացումներ տեղի կունենան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում` կապված Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Սուբ Խաչ եկեղեցու օծման և Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման հետ: Այդ մասին այսօր ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ բանախոսի` իրավիճակն ավելի կթեժանա մինչև հոկտեմբերի 10-ը, երբ կլրանա Արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Ա. Շաքարյանը վստահություն հայտնեց, որ երկու կողմից փոխադարձ մեղադրանքներ կհնչեն, ընդ որում` Անկարան կփորձի արդարանալ ներքին խնդիրների առկայությամբ: 

Փորձագետի կարծիքով, երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա էապես կարող է անդրադառնալ նաև Թուրքական իշխող էլիտայում զինվորականության դերի փոփոխությունը: Հիշեցնելով, որ օգոստոսի 30-ին ավարտվում է թուրքական Գլխավոր շտաբի ղեկավար Իլքեր Բաշբուղի պաշտո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 562 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին։ Նա հավելեց, որ Թուրքիան իր քաղաքականության մեջ զիջումները մաս–մաս անելու սովորություն ունի։

Ըստ նրա՝ նվազագույնը Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ և պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն չեն հանի։ «Իմ կարծիքով, սակայն, Սուրբ Խաչում կտրվի պատարագ, բայց այն կմնա որպես թանգարան»,– նշեց Շաքարյանը։

Թուրքագետը հայտարարեց, թե սեպտեմբերը հայ–թուրքական հարաբերությունների առումով հարուստ օրակարգ կունենա, քանի որ սպասվում են Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունը, Հայաստանում՝ ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաև թուրքեր, բացի այդ՝ հոկտեմբերին լրանում է հայ–թուրքական Արձանագրությունների ստորագրման մեկ տարին։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 542 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել անցյալ տարվա դեկտեմբերին:

Հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել, իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 27-ի առավոտյան, ծնողներին հայտնել են երեկ ժամը 17-ին: Ներկայում Արտակի դիակը Երեւանում է: Ծնողներին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել, ինքնաձիգից կրակելով բերանի մեջ: Հարազատները, սակայն, չեն հավատում այս վարկածին: Հաղորդում է Lragir.am-ը:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մեր գործընկեր, լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Ցավակցում ենք մեր գործընկերոջն ու նրա հարազատներին:

                                       ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 576 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 76 77 78 79 80 81 82 »