7 օր առաջնագծում - 20 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » 7 օր առաջնագծում
13:18
7 օր առաջնագծում
 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի  13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ  հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ   200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց:  Հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումների, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաև "РПГ-7”  տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ:
     Հարկ է նաև նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
     Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
     Չնայած հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Просмотров: 149 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: