Հայկական հիշատակի կենտրոնի պնդմամբ` 1915-ին հայերից թալանված ոսկին հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում - 22 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 22 » Հայկական հիշատակի կենտրոնի պնդմամբ` 1915-ին հայերից թալանված ոսկին հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում
10:08
Հայկական հիշատակի կենտրոնի պնդմամբ` 1915-ին հայերից թալանված ոսկին հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում
 ԱՄՆ - Կենտրոնական բանկի շենքը ՎաշինգտոնումԳլենդեյլում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին (Federal Reserve)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915 թվականին հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ:

The California Courier թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն դոլար), այժմ հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում:

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի ղեկավարությունը վերջերս հայտարարել է, որ բանկի տրամադրության տակ գտնված որեւէ հայկական ոսկու մասին արձանագրություններ չունի:

Այդուհանդերձ, The California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը ներկայացնում է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում հայկական ոսկու հայտնվելու հետեւյալ սխեման.

Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանյան կառավարությունը ավարառել է սպանված կամ տեղահանված հայերի ոսկին ու այլ արժեքավոր ունեցվածքը, բռնագրավել նրանց բանկային հաշիվները եւ բանկերին ի պահ տրված արժեքները եւ մի շարք բարդ գործարքների միջոցով հասցրել դրանք գերմանական ու ավստրիական բանկեր: Ի վերջո, հայերի ոսկին հանգրվանել է Բեռլինի Reichsbank-ում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Անտանտ» դաշինքի պետությունները փոխհատուցում են պահանջել Գերմանիայից եւ պատերազմում նրա դաշնակից Թուրքիայից, որոնք, ենթարկվելով այդ պահանջին, 1921 թվականին Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային են փոխանցել Reichsbank-ում պահվող հայկական ոսկին:

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան էլ, իրենց հերթին, այդ ոսկին J.P. Morgan բանկի Փարիզի մասնաճյուղի միջոցով վաճառել են ԱՄՆ-ին` փոխանակելով այն Միացյալ Նահանգների գանձապետարանի սերտիֆիկատների հետ:

The California Courier-ը ներկայացնում է նաեւ ժամանակին բրիտանացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք, ըստ թերթի, հաստատում են հայերի ոսկու նախ` Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի տրամադրության տակ, ապա ի վերջո` Միացյալ Նահանգների կենտրոնական բանկում հայտնվելու փաստը:

azatutyun.am
Просмотров: 113 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: