"Ժամանակն է սարեր շուռ տալու"-Կրքերի բորբոքում ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից - 2 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 2 » "Ժամանակն է սարեր շուռ տալու"-Կրքերի բորբոքում ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից
03:17
"Ժամանակն է սարեր շուռ տալու"-Կրքերի բորբոքում ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից
                            
Ում վրա է խաղադրույք  անելու ՊետԴեպը?


             
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը շարունակում է համառորեն կոչ անել հանրապետության «քաղաքացիական հասարակության» գիտակցությանը: Վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում տիրող համընդհանուր սոցիալական խելահեղության պատկերին, ինչպես նաև Իրանի սահմանից դրանց անմիջական հարևանության գիտակցումից` Հայաստանի ցանկացած նորմալ քաղաքացու մարմնով սարսուռ է անցնում,իսկ ամերիկացի դիվանագետը «քաղաքացիական զարթոնքի» կարևորության մասին դասախոսությունների մի իսկական մրցավազք է սկսել: Փետրվարի 22-ին Յովանովիչը ելույթ ունեցավ քաղաքացիական մասնակցության Համաշխարհայի միության (CIVICUS), USAID и Counterpart international-ի հետ համատեղ «շատ ժամանակին» ստեղծած «Հայաստանի քաղաքացիական հասարակության ինդեքսի» շնորհանդեսին:Այլ հարցերից բացի նա մասնավորապես նշեց. «Որոշ պետությունների իշխանություններ,շատ ամուր են նստաց իրենց աթոռներին և չեն ուզում թողնել դրանք:Եվ երբ քաղաքացիական հասարակությունը օգնում է մարդկանց,նրանք առաջ են ընթանում դեպի հիմնարար փոփոխություններ,որոնք անհրաժեշտ են ինչպես հասարակությանը,այնպես էլ իշխանություններին:Եվ գալիս է պահը,երբ գիտակցում էս, որ արդեն եկել է սարեր շուռ տալու ժամանակը »:
Ահա արդեն մարտի 1-ին ամերիկյան դեսպանը դասախոսություն է կարդում Երևանի Պետական Համալսարանում «Հայաստանի քաղաքացիական հասարակությունը» թեմայով:
Մարի Յովանովիչը դիմելով ուսանողներին մեջբերեց ամերիկացի հանրահայտ գրող Մարկ Տվենին. «Հայրենասիրությունն այն է,երբ պաշտպանում էս երկրիդ շահը: Իսկ կառավարություններին պաշտպանում են, երբ վերջիններս դրան արժանի են»:
Յովանովիչի խոսքերով, Հայաստանն այսօր ի վիճակի է կառուցել հաստատուն,կայուն և արդար ժողովրդավարություն, որտեղ կլինի իշխանության մեջ և նրանից դուրս գտնվող ուժերի հավասարակշռություն: «Ինչպես որոշ ժամանակ առաջ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ժողովրդավարության խորացում,քաղաքական երկխոսության ակտիվացում… եվրոպական չափորոշիչների հետևողական ներդրում քաղաքական,տնտեսական և հասարակակն կյանքի բոլոր ոլորտներում: Ակնառու է որ խնդրի լուծումը` խոսքի ազատության սահմանափակման, գաղափարների հասանելիության կամ քաղաքացիների հանրահավաքներ անելու և այդ գաղափարները պաշտպանելու իրավունքի մեջ չէ: Նույնիսկ, ընդիմության կողմից արտահայտված գաղափարներն ու քննադատությունը` պետք է դառնան քննարկման ու երկխոսության առարկա: Չէ որ ինչքան տեղեկացված լինի հասարակությունը,այնքան ավելի ճիշտ կլինեն նրա կողմից ընդունված որոշումները»,_ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:
Նրա խոսքերով ամբողջ աշխարհում քաղաքական երկխոսության բևեռացման միտում է նկատվում, երբ ընդիմության քննադատությունը սխալ է համարվում, եվ ընդիմադիրներին համարում են հակահայրենասեր ու կաշառված: «Միայն թե անկեղծ քաղաքական երկխոսությունը հիմնված է այն հասկացության վրա,որ մենք բոլորս` նույնիսկ նրանք ովքեր մեզ հետ համաձայն չեն, ղեկավարվում են հայրենասիրական զգացմունքներով: Մենք կարող ենք ճիշտ լինել կամ սխալվել, բայց միայն Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշումներ կայացնելու` ազատ երկխոսության և ազատ ու արդար ընտրության միջոցով»,_ ընդգծեց դեսպանը:
«Դուք չեք կարող ապրել մի երկրում,որի մասին երազել եք` եթե չգործեք: Կարող եք ընտրել հասարակ կամ ավելի ծանրակշիռ քայլեր,օրինակ կարող եք հավաքվել և մաքրել ձեր տան դիմացի այգին ,բայց և կարող եք հավաք կազմակերպել` ի պաշտպանություն ԶԼՄ-ների ազատության: Երկու դեպքում էլ դուք կնպաստեք Հայաստանի բարգավաճմանը»,_ ասաց Յովանովիչը:
Նախագահի նշած ժողովրդավարության խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման համար, Յովանովիչի կարծիքով անհրաժեշտ են խորքային և արմատական փոփոխություններ: «Ազատության,օրենքի և անձի պատասխանատվության բարձրացման համար Հայաստանում կպահանջվեն օրենքների, կազմակերպությունների և քաղաքական մշակույթի փոխարկումներ…Դրա համար անհրաժեշտ է օրենքի հետևողական կիրառում` և հարուստի,և աղքատի նկատմամբ,անհրաժեշտ է որ լրագրողների վրա հարձակվողները բռնվեն ու պատասխանատվության ենթարկվեն…Դրա համար անհրաժեշտ է որպիսզի կառավարությունը,Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, ԿԸՀանձնաժողովը, ոստիկանությունն ու կուսակցություններն ապահովեն առաջիկա ընտրությունների համապատասխանումը ոչ միայն միջազգային չափանիշներին,այլև Հայաստանի ժողովուրդների պահանջներին ու սպասումներին »,_ ընդգծեց դեսպանը:Ընդ որում Յովանովիչը նշեց, որ երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր շուռ տալ. «Երբեմն իշխանություններն ուզում են,որ այդ սարերը մնան իրենց տեղում,սակայն երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավականաչափ աջակցություն` իշխանություններին հիմքային փոփոխությունների ուղղորդելու, դա հստակ նշան է,որ եկել է սարեր շուռ տալու ժամանակը»:
Հայաստանյան հարցերով փորձագետ Վիկտոր Յաղուբյանը իր հարցազրույցներից մեկում, Մարի Յովանովիչի ելույթը անվանել է «քաղաքական հռչակագիր»: Նրա խոսքերով . «այս հայտարարության կարևորությունը կայանում է պահի առոգանությամբ և քաղաքական հռետորության բառապաշարով: ԱՄՆ նախագահ Օբամայի և Պետքարտուղար Կլինտոնի աջակցությամբ` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում սկսված թեժ քաղաքացիակն պատերազմների պատկերի վրա, հաշվի առնելով Իրանի անմիջական հարևանությունը` որտեղ ալեկոծումներ են ընթանում,հաշվի առնելով ամենաբարդ իրավիճակը Արցախյան թնջուկում և այլ մարտահրավերներ ու սպառնալիքներ, ժողովրդավարության մասին Յովանովիչի դասախոսությունները ընկալվում են կամ որպես ծաղրանք,կամ էլ Հայստանում «սարեր շուռ տալու» իրական կոչ»: Հատկանշական է , նշում է փորձագետը, որ Յովանովիչի խոսքը ժամանակային առումով համընկավ Խորհրդարանում «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ցուցադրական բողոքին, որը դեմ էր հանդես գալիս կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը 2013թ-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի միասնական թեկնածությունը սատարելու մասին: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Կարևոր է հիշեցնել նաև , որ Յովանովիչը 2005թ-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Կիրգիզիայում, այն ժամանակահատվածում` երբ «քաղաքացիական հասարակության» կողմից տապալվեց երկրի նախագահ Ասկար Ակաևը: Ինչպես հայտնի է, այդ երկրում մինչ այժմ չեն կարողանում վերականգնել պետական մարմինների գործնեությունը: Դրա հետևանքով տապալվեց նաև հաջորդ պրեզիդենտը` Կուրմանբեկ Բակիևը: Քաղաքական համակարգի փլուզման պատճառով 2010թ-ին Օշում տեղի անեցան նաև արյունալի բախումներ, էթնիկ հողի վրա:
Ավելացնենք նաև, որ Եմենի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ` մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին Եմենում և Արաբական աշխարհի այլ երկրներում խռովություններ հրահրելու մեջ ,ասելով `«դավադրությունները ծրագրվում են Թել-Ավիվում` ԱՄՆ-ի վերահսկողությամբ»: Նախագահ Սալեհի կողմից կատարված այս մեկնաբանություններից քիչ անց ,Սանայի համալսարանական հրապարակում հավաքված ընդդիմադիր ակտիվիստները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և մեղադրել իշխանություններին առնվազն 24 ընդդիմադիրների սպանության մեջ:Նախագահի առաջարկը ընդդիմադիր կուսակցություններից ազգային միասնության կառավարություն ձևավորել` մերժվել է, և վերջիններս միացել են հիմնականում ուսանողնեի կողմից անցկացվող բողոքի ցույցերին:

Հիկսոս

hamaxmbum.do.am     
Просмотров: 304 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Ալեքսանյան Թորոս   (03.03.2011 23:42)
Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ չնայած արևմտյան երկրներում մարդիկ ավելի կուշտ են, և իրենց որոշ իրավունքներ առավել պաշտպանված են, սակայն այդ երկրները իրական դեմոկրատիայի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Երբ նրանց ինֆորմացիոն դաշտը գտնվում ե տոտալ վերահսկողության տակ, երբ մարդկանց ուղեղները ամեն աստծո օր լվացվում են, ապա, բնականաբար միայն առանց կեղծարարությունների ընտրություններ կազմակերպելով իրական դեմոկրատիա ու քաղաքացիական հասարակություն չես ստեղծի։ Երբ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնեաները խոսում են դեմոկրատիայից, դա նման է ուղղակի զավեշտի, առավել ևս, երբ սկսում են իփր մտահոգվել մեր ժողովրդի ճակատագրով։ Ով ով, բայց մենք հո գիտենք, թէ ինչքան են դրանք մտահոգ մեր խնդիրներով, երբ մեր երկիրը անօրինական ձևով շրջափակել են մեր հարևանները ու հետևողականորեն շարունակում են հարյուր տարի առաջ սկսած ցեղասպանության քաղաքականությունը մեր նկատմամբ և ոչ մի արևմտյան տերություն իրականում չփորձեց ու չի էլ փորձում պաշտպանել մեր տարրական իրավունքները, հանկարծ ցինիկորեն, կեղծ ժպիտը դեմքներին, հայտնվում են մեր հայրենակիցների միջավայրում ու սկսում են դասախոսություններ կարդալ դեմոկրատիայի մասին, որի ոխերիմ թշմանիներն են հենց իրենք։ Իհարկե չկարծեք թէ ես ուզում եմ ասել, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է ու նման խնդիրներ չունի, ամենևին ոչ, մեր երկիրը այդ առումով խայտառակ կացության մեջ է, սակայն ԱՄՆ–ի դեսպանը չէ, որ պիտի դեղատոմս գրի մեզ համար, հաստատ իմացեք, որ նա մեզ մկնդեղից բացի ոչինչ չի առաջարկի։

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: