Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 2 » «Կբացահայտվեն իշխանափոխության դեպքում»
01:24
«Կբացահայտվեն իշխանափոխության դեպքում»

Մի խումբ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները հնարավոր է իրականացնեն «Մարտի 1-ի » գործով հանրային դատավարություն` հիմնված իրական ապացույցների ու փաստաթղթերի վրա:

Այս մասին «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հավելեց, որ այս քայլով իրենք ցանկանում են ցույց տալ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել մարտի 1-ի բոլոր մեղավորներին:

«Ապացույցների հիման վրա կարելի է կազմել մեղադրական եզրակացություն, դիմել դատարանին և հավասար մրցակցային պայմաններում` մեղադրող և պաշտպանվող կողմերի առկայությամբ, իրականացնել արդար դատավարություն»,-ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Քննարկմանը ներկա բոլոր քաղաքական գործիչներն ու քաղաքագետները դատապարտեցին կատարվածը: Նրանց կարծիքով` մարտի 1-ի դեպքերի մեղավորները կպատժվեն միայն իշխանափոխության դեպքում:

«Նոր ընտրությունների արդյունքում նորից կլինի «չընտրություն» և նորից կընտրվի իշխանության ներկայացուցիչ, որի համար արդեն ստորագրել են և կստեղծվի նմանատիպ իրավիճակ»,-ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
«Իշխանափոխության դեպքում համոզված եմ, որ կբացահայտվեն թե´մարտի 1-ի, թե՛ հոկտեմբերի 27-ի դեպքերը»,-նման կարծիք հայտնեց Կարապետ Ռուբինյանը:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` «մարտի մեկերից» հետագայում խուսափելու համար պետք է ունենալ հստակ ծրագրեր:

«Մեր խնդիրն է ճշգրիտ ղեկավարել հասարակությանը և վերականգնել նրանց սահմանադրական իրավունքը, այն է` ընտրությունների միջոցով ունենալ լեգիտիմ իշխանություն»,-ասաց նա:




a1plus.am

Просмотров: 523 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: