Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
 Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի փոխանցմամբ, այսօր Բաքվում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է միանգամից 65 մարդ: Նրանցից 40-ի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 25-ին բացատրական աշխատանքներ տանելուց և նախազգուշացնելուց հետո ազատ են արձակել: 

Պաշտոնապես նշվում է, որ այդ անձանց ձերբակալման համար «մեղավոր» է «Հասարակական պալատ» շարժումը, որին նախապես զգուշացվել է, որ չի կարելի չարտոնված վայրում բողոքի ակցիա անցկացնել: 

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունն ու դատախազությունը հայտարարել են, որ ապրիլի 17-ին ժամը 16.00-ին շուրջ 150 հոգի տարբեր խմբերով փորձել են հավաքվել «Սահիլ» զբոսապուրակում, սակայն ոստիկանությունը կանխել է դա: 

«Հասարակական պալատ»-ի տվյալներով ձերբակալվածների թվաքանակը կազմում է 80 մարդ` չհաշված անմիջապես ազատ արձակվածները: 


Ցույցի ցրման ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել մի շարք լրագրողների: Ոստիկանատանն են հայտնվել նաև երկու շվեդ լրագրողուհիներ: Խոսքը գնում է Ռոդեր Սթրիթի և Շառլոտա Ուիքսթրոմի (Roder Strit և Sharlotta Uijkstrom) մասին, որոնք ժամը 16.00-ի մոտ ձերբակալվել են «Սահիլ» զբոսապուրակում: 

Ոստիկանատնից հետո նրանց տարել են էմիգրացիոն ծառայություն, որտեղ նրանց մեղադրել են «անցագրային ռեժիմի խախտման» մեջ: Այժմ նրանց սպառնում են վտ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 707 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 18.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Վերջերս երթուղային տաքսու մեջ երկու երիտասարդ տղաների զրույցը գրավեց ուշադրությունս:

 Արա ջոգում ես՝ քեզ զրոյից Ռուսաստանի քաղաքացիություն են տալիս, ի՞նչ ես կորցրել էս անտեր երկրում, ես արդեն փաստաթղթերս եմ հավաքում, արի միասին գնանք, պրծնենք էստեղից…

 Խոսակցությունը գրավեց ոչ միայն իմ, այլեւ երթուղայինում գտնվող 15 ուղեւորների ուշադրությունը: Բոլորը միանգամից սկսեցին երիտասարդին «հարցաքննել»՝ կասե՞ս հասցեն…

Կարծես դրախտի մասին լիներ խոսքը, իսկ դա ընդամենը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունն էր: Միանգամից որոշեցի այցելել: Սպասարկումը բարձր մակարդակով էր. մարդկանց նկատմամբ բարեհամբույր և հարգալից վերաբերմունք: 

 Մանուշյան 72 հասցեում գտնվող այս կենտրոնում լսում են յուրաքանչյու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 703 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)





Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են Այսօր լրանում է ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակը, ինչի առթիվ` ի թիվս Կարեն Դեմիրճյանի հարազատների և ընկերների, Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Կարեն Դեմիրճյանի հիշատակին և ծաղկեպսակ դրեցին նրա շիրիմի մոտ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 682 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 17.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում «Այնտեղ, որտեղ չգիտակցվեց անհետաձգելի փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրամայականը, իշխող ռեժիմները մնացին ժողովրդավարական հեղափոխության ալիքի տակ`երբեմն էլ երկիրը ներքաշելով խոր երկպառակտման ու քաղաքացիական պատերազմի մեջ: Այնտեղ, որտեղ գիտակցեցին սեփական հասարակության օրինական պահանջներին ընդառաջելու ու վարվող քաղաքականության մեջ արմատական վերանայումների անհրաժեշտությունն ու ճշգրիտ պահը, զարգացումներն այլ ընթացք ունեցան:
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ռեֆորմների փորձերն այս 20տարիների ընթացքում որևէ ցանկալի արդյունք չեն արձանագրել, և ձախողվել են:Այսպես շարունակվելու դեպքում` մենք ևս հայտնվելու ենք կամ խոր բռնատիրության մեջ մնալու կամ դրանից ամեն գնով ու ճանապարհով ելքեր փնտրելու երկընտրանքի առջև:

Մեր հասարակությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Կառավարման և ղեկավարման համակարգից դժգոհ են գրեթե բոլորը` գործարար, մտավորական,մանկավարժ, բժիշկ, արհեստավոր, շինարար, առևտրական, աշխատող ուգործազուրկ:2008 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ կեղծված ընտրություններով, բանակի ուժով և արյան բեռով ձևավորված իշխանությունը չի կարող ծառայել ժողովրդին ու ազգային-պետական շահերին: Նոր սերունդը, որը չի կրում ոչ խորհրդային կուսակցա-նոմենկլատուրայի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 611 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ադրբեջանի բյուջեի հաշվին Ղարաբաղի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացնում: Ապրիլի 14-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերն իրականացնում էին ռազմական վարժանքներ, որին մասնակցում էին շուրջ մեկ տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթռներ: Զորավարժություններն իրականացվում են շփման գծի հարևանությամբ: Այսպիսի "նվեր” Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի հակաօդային պաշտպանության զորամասերը վերջին տարիներին չէին ստացել: Այժմ նրանք կարող էին իրենց նպատակակետի որսման և ուղեկցման , ինչպես նաև հակաօդային պաշտապանության տարբեր ծառայությունների փոխհամագործակցությունը կատարելագործել Ադրբեջանի բյուջեի հաշվին: Ոչ բոլոր փոքր երկրների ՀՕՊ ուժերին է բախտ վիճակվում փորձարկել իրեն ՀՕՊ ծառայությունները` հետևելով միաժամանակ 10 նպատակակետի և այն էլ բավականին մոտ իրական հնարավոր ռազամական գործողությունների թատերաբեմից: Ամեն պետություն չէ, որ կարող է իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն և օդ բարձրացնել միանգամից մի քանի ռազմական ինքնաթիռներ, որ իր ՀՕՊ ծառայությունները կարողանա փորձարկել համակարգերը մինչ "կարմիր կոճակը”: Այդպիսի հնարավորություն ունենալու համար մեր ՀՕՊ մասնագետները հասնում էին մինչև Աստրախանի և Վոլգոգրադի մինչև ընկած "Կապին Յար” ռազմական փորձադաշտը: Միայն СУ-27 ռազմական ինքնաթիռի մեկ ժամ թռիչքն արժե 35 000-ից մինչև 50 000 դոլար, նայած ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 861 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Քրդական թերթի փոխանցմամբ, YouTube-ում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆրանսերենով առաջին տեսանյութը: 
Տեսանյութում նշվում է, որ հայերն ունեն 3000 տարվա պատմություն և հանդիսանում են քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ազգը: 
Տեսանյութում խոսվում է սուլթան Աբդուլ Համիդի իրականացրած 1894 թվականի առաջին սպանդի և երիտթուրքերի իրականացրած 1909 թվականի Ադանայի սպանդի, ինչպես նաև 1915 թվականի ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ:
Տեսանյութ

Դիտարկումների քանակը: 1504 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Այստեղ համատարած վաճառվում են տները, քաղաքի բոլոր հին ու նոր սպասարկման օբյեկտները, ինչը, սակայն, ՀՀ միգրացիոն ծառայության պետը չի տեսնում:

 Ինչպես ամեն անգամ խուճապահար ահազանգում են Գյումրիում հրատարակվող «Շրջապատ» ու «Հինգշաբթի» շաբաթաթերթերի տնօրենները, անշարժ գույքը վաճառքի հանելու հիմնական պատճառը գյումրեցիների ճամպրուկային տրամադրությունն է: Դատելով այդ թերթերում տեղ գտած հայտարարություններից, գրեթե բոլոր թաղամասերում վաճառքի հանված սպասարկման օբյեկտներից ու ռուսական հյուպատոսարանի դիմաց հաճախակի գոյացող հերթերից, կարելի է փաստել, որ այստեղ ապրելու հեռանկար չեն տեսնում ոչ միայն գործազուրկ գյումրեցիները, այլեւ քիչ թե շատ կայացած գործարարները: Նշենք, որ նույնիսկ վաճառքի են հանվում անօթեւանների համար կառուցված նոր թաղամասի՝ Մուշ 2 -ի տները, ընդ որում՝ բավականին էժան գներով: 
  Մինչդեռ, ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը օրերս Գյումրիում Եվրոպական միության կողմից միգրացիայի թեմայով կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ փորձում էր հավաստիացնել գյումրեցի լր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 774 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 14.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն անմիջական ճնշում է գործադրում ԵԽԽՎ-ի քարտուղարության վրա: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Նա հաղորդել է, որ քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ելույթը, ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես նախապես էի հերթագրվել, որպեսզի հարց տամ Էրդողանին: Ելույթից առաջ ես իջա ԵԽԽՎ քարտուղարություն` ճշտելու իմ հերթական համարը, ես երրորդն էի, իսկ պատվիրակության մյուս անդամը` Զարուհի Փոստանջյանը` չորրորդը: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթից հետո բավական ուշ հրապարակվեց ցանկը, եւ պարզվեց, որ ես 3-րդը չեմ, այլ 21-րդը, իսկ Փոստանջյանն ընդհանրապես 27-րդն էր: Այդկերպ, մենք զրկվեցինք Թուրքիայի վարչապետին հարց տալու հնարավորությունից»,- պատմել է Զոհրաբյանը` հայտարարելով, որ հայկական պատվիրակությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել ԵԽԽՎ քարտուղարությունից այդ «թերացման» համար: «Իմ անձնական կարծիքով, տեղերի կտրուկ փոփոխությունը ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի կողմից քարտուղարության վրա ճնշման հետեւանք է»,- ընդգծել է պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քարտուղարը բռնության է ենթարկվել Ռեջեփ թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից: «Նրա շքախմբում կին թիկնապահներ կա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 813 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն հարցրին,_" թե արդյոք իշխանությունները կատարելո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացրած 3 առաջնային պահանջները":
"Իշխանությունը ինչ լիազորություններ ունի` այդ շրջանում իր գործը կատարում է, անկախ նրանից, թե ինչ պահանջներ միտինգներում կհնչեն: Ինչը հնարավոր է, դա էլ իշխանությունների կողմից կատարվում է: Այնպես որ, չեմ կարծում, որ վերջնագրի լեզվով խոսելը դա միակ ճանապարհն է, որ կարելի է խոսել իշխանությունների հետ: Երկխոսությունը դրա համար է, որ նստեն քաղաքական ուժերը խոսեն, որոշումներ կայացնեն: Այսինքն, երբ ասում է, որ այս բաները պիտի արվի, նոր երկխոսենք, գոնե պիտի հավելի, թե ինչի մասին պիտի խոսենք",_ասաց Սահակյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է, որ ՀԱԿ պահանջների կատարումից հետո իշխանության եւ հասարակության միջեւ կարող է տեղի ունենալ երկխոսություն` արտահերթ ընտրությունների օրակարգով: Երբ Սահակյանին հիշեցրին, որ ԵԽԽՎ-ն նույնպես ՀՀ իշխանություններից պահանջում է այն, ինչ ՀԱԿ-ը, նա ասաց,_ " ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 661 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան Հայ Ազգային Կոնգրեսը  կոչ է անում ժողովրդին վճռականորեն մասնակցել ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին, սակայն ՀԱԿ-ը չունի հանրահավաքի արդեն մշակած քայլեր, սցենար, քանի որ սա դինամիկ քաղաքական պրոցես է. հանրահավաքի ընթացքում ժողովրդի հետ միասին կորոշվի անելիքը: Այսօր հրավիրված  մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Մեզ համար ամենացանկալի և գերադասելի տարբերակն այս իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների միջոցով բոլոր մեր առջև դրված նպատակների իրագործումն է: Ինչպես ասում էին հին հռոմեացիները, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1013 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 13.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

« 1 2 3 4 ... 81 82 »