Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 23 » Մխիթարյանը հիանալի գոլ խփեց և 2 արդյունավետ փոխանցում կատարեց
10:38
Մխիթարյանը հիանալի գոլ խփեց և 2 արդյունավետ փոխանցում կատարեց

Դոնեցկի "Շախտյորը" վստահ հաղթանակով սկսեց ելույթները Ուկրաինայի գավաթի խաղարկությունում: Առաջին փուլում Հենրիխ Մխիթարյանի թիմը սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց "Կրիվբասին": Նախորդ խաղի համեմատ, "Շախտյորի" հիմնական կազմում լուրջ փոփոխություններ էին տեղի ունեցել. կրկին հիմնական կազմում էին միայն Մարսելո Մորենոն և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

Այս խաղում Հենրիխ Մխիթարյանն իր 2-րդ գնդակը խփեց "հանքափորների" կազմում. 34-րդ րոպեին Մորենոն 2-րդ հարկում հաջող պայքարեց և գնդակը հայտնվեց Հենոյի մոտ, ով անմիջապես գնդակը ուղարկեց հյուրերի դարպասի "իննյակը"' կրկնապատկելով հաշվի տարբերությունը:
 

Մխիթարյանն այս խաղում նաև 2 գոլային փոխանցում կատարեց, իսկ 70-րդ րոպեին մոտ էր դուբլ ձևակերպելուն, սակայն 15 մետրից նրա կատարած հարվածից հետո հյուրերի դարպասապահ Շտանկոն հրաշքով ետ մղեց գնդակը: 


Պատահական չէ, որ հայ ֆուտբոլիստը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:




armsport.am
Просмотров: 566 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: