Մխիթարյանն առաջին գնդակը խփեց Շախտյորի կազմում - 20 Сентября 2010 - ՍՊՈՐՏ - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 20 » Մխիթարյանն առաջին գնդակը խփեց Շախտյորի կազմում
15:47
Մխիթարյանն առաջին գնդակը խփեց Շախտյորի կազմում


Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն առաջին գնդակը խփեց Դոնեցկի «Շախտյորի» կազմում` աչքի ընկնելով Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրի «Տավրիայի» հետ մրցավեճում: Սեպտեմբերի 15-ին կայացած «Շախտյոր»-«Պարտիզան» Չեմպիոնների լիգայի մրցավեճին Մխիթարյանը հայտավորված չէր, և մտավախություն կար, որ Լուչեսկուն հայ ֆուտբոլիստին դեռ չի վստահում:

Ամեն ինչ իր տեղն ընկավ երեկ, երբ «Շախտյորը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Տավրիային»: Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: Եթե նախորդ տուրում «Օբոլոնի» հետ կայացած խաղում Հենրիխն անհաջող հանդես եկավ և փոխարինվեց 2-րդ կեսում, ապա այս անգամ նա լավագույններից մեկն էր «հանքափորների» կազմում և 72-րդ րոպեին բավական գեղեցիկ գնդակ խփեց. Սռնայի փոխանցումից հետո Մխիթարյանը մեկ հպումով առաջ անցավ 2 պաշտպաններից և հայտնվելով մրցակցի տուգանայինում` գրավեց դարպասի հեռավոր անկյունը:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 4-րդ գնդակը խփեց: Նախորդ 3 դեպքերում Հենոն աչքի էր ընկել Դոնեցկի «Մետալուրգում», որտեղից «Շախտյոր» տեղափոխվեց օգոստոսի 30-ին:

«Շախտյորը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 23 միավորով 2-րդ տեղում է Կիևի «Դինամոն», որն այսօր հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Զարյային»:
 








Tert.am

Просмотров: 292 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 hayruni88   (20.09.2010 15:49)
tongue

1 hayruni88   (20.09.2010 15:49)
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: