Մխիթարյան. Բոլորը գիտեն, որ Ժադսոնն է իմ հիմնական մրցակիցը - 10 Сентября 2010 - ՍՊՈՐՏ - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Մխիթարյան. Բոլորը գիտեն, որ Ժադսոնն է իմ հիմնական մրցակիցը
10:50
Մխիթարյան. Բոլորը գիտեն, որ Ժադսոնն է իմ հիմնական մրցակիցը
Երեկ Դոնեցկի «Շախտյորի» «Կիրշա» սպորտբազայի Իտալական բակում լրագրողներին պաշտոնապես ներկայացվել է Դոնեցկի «Շախտյորի» նորեկ, Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Առաջին հերթին թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հանդիսավոր կերպով Հայաստանի ազգային հավաքականի խաղացողին հանձնեց 22 համարի մարզաշապիկը: Երբ ֆոտոլրագրողները բավականաչափ կադրեր արեցին, Հենրիխը սկսեց պատախանել լրագրողների հարցերին:

– Հենրիխ, դու ընտրեցիր քեզ համար երջանիկ համարով մարզաշապիկ: Դու այդ համարով ես խացաղել և՛ «Փյունիկում», և՛ Դոնեցկի «Մետալուրգում»: Իսկ եթե «Շախտյորում» այդ համարը զբաղված լիներ, դու ունե՞իր պահեստային համար:

– Ընդհանրապես ոչ, բայց կընտրեի ուրիշ մեկը: Տեղափոխության ժամանակ ինձ մոտ հարց ծագեց, թե ես ո՞ր համարով եմ հանդես գալու: Ինձ պատասխանեցին, որ 22-ն ազատ է, եւ ես կարող եմ ընտրել այն:

– Ու՞մ ես տեսնում գլխավոր մրցակից հիմնական կազմի տեղի համար:

Բոլորը գիտեն, որ իմ մրցակիցը Ժադսոնն է: Այն, որ ես նրա հետ կմրցակցեմ, միայն օգտակար կլինի, ընդ որում ոչ միայն թիմի , այլ նաև ինձ համար: Շատ կարևոր է մրցակցության մեջ լինել այնպիսի լավ ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Ժադսոնն է:

– Ֆիզիկապես եւ հոգեպես դու արդեն պատրա՞ստ ես խաղալ «Օբոլոնի» դեմ:

– Կարծում եմ`այո:

– Դու «Մետալուրգում» արագ դարձար առաջատար: Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ նույնը կրկնել նաև «Շախտյորում»:

– Ամեն ինչ կախված է ինձանից, թե ինչպես կաշխատեմ մարզումների ժամանակ: Առաջին հերթին ես պետք է դառնամ հիմնական կազմի խաղացող, որպեսզի հետո փորձեմ դառնալ թիմի առաջատար:

– Հայտնի է, որ դու մի քիչ գիտես պորտուգալերեն: Դու այն սովորել ես, «Մետալուրգու՞մ», թե՞ հիմա ես խորացնելու գիտելիքներդ:

– Այո, դեռ «Մետալուրգում» ես գործածում էի այն: Այնտեղ կային պորտուգալացիներ, եւ ես նրանց հետ խոսում էի պորտուգալերեն:

– Լա՞վ էիք հասկանում միմյանց:

– Ըստ էության`այո:

– Իսկ հիմա ու՞մ հետ ես ամենաշատը շփվում:

– Դեռ տղաների հետ շատ չեմ շփվել, բայց կարծում եմ, որ բրազիլացիների հետ շփման ժամանակ լեզվի իմացությունն ինձ պետք կգա:

armsport.am
Просмотров: 461 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: