Լևոն Արոնյանը 3-րդն է - 28 Февраля 2011 - ՍՊՈՐՏ - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Լևոն Արոնյանը 3-րդն է
19:43
Լևոն Արոնյանը 3-րդն է
Լևոն Արոնյանը 3-րդն էՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը 2011-ի մարտի մեկի դրությամբ: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է 2817: Անանդին 2815 գործակցով հաջորդում է  նորվեգացի Մագնուս Կառլսենը: 3-դ տեղը զբաղեցնում  է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, ում գործակիցը նույնպես հատում է 2800-ի սահմանը:

Հայ գրոսմայստերի գործակիցն է 2808: Լավագույն եռյակում ընդգրված այս 3 շախմատիստներն են միայն, ովքեր  ունեն 2800-ից ավելի վարկանիշ: Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը' 2785, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը'2779. ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը'2776,  բուլղարացի Վեսելին Տոպալովը'2775,  ամերկացի Հիկարու Նակամուրան'2774, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը' 2772 և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը' 2747:

Հայ շախնմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 2716 գործակցով 29-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանն ունի 2676 գործակից, ինչը նրան հնարավորություն է տվել զբաղեցնելու  65-րդ հորիզոնականը, իսկ Գաբրիելից 2 հորիզոնական ցած է գտնվում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ում գործակիցն է 2675:




ARMSPORT.AM
Просмотров: 260 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: