Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 14.12.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 18 » Կենտիկյանի մրցամարտն ընդհատվեց. տեխնիկական ոչ-ոքի
13:59
Կենտիկյանի մրցամարտն ընդհատվեց. տեխնիկական ոչ-ոքի

http://images.turnir.com.ua/800x0s/pictures/2009-07-05/1d72_susikentikianwba1.jpg

Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը Մեքսիկայի ներկայացուցիչ Արելի Մուչինոյի հետ մրցամարտում կարողացավ պահպանել  WIBF/WBA/WBO-ի վարկածներով չեմպիոնական գոտիները: Մրցամարտի 3-րդ ռաունդի սկզբնամասում մարզուհիները հանկարծակի ընդհարվեցին գլուխներով, ինչի պատճառով հանդիպումը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ Սյուզին շարունակելու է կրել չեմպիոնական տիտղոսները:


Գերմանիայի Շվերին քաղաքի "Յունիվերսիում" մարզադահլիճ եկած 3500 հանդիսականները խորը հիասթափություն ապրեցին նման կարճ ավարտից: Մինչև մրցամարտի ընդհատումը, Կենտիկյանն ավելի լավ էր գրոհում և առավելություն ուներ մրցակցի նկատմամբ:

"Ես ցավում եմ հանդիսատեսի համար: Ես նոր-նոր էի մտել պայքարի մեջ, բայց այն արդեն ավարտվեց",- մրցամարտից հետո ասել է Կենտիկյանը:

Просмотров: 214 | Добавил: ArUn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: