___________________________________ՎԵԵԵԵԵԵԵԵԵԵՐՋ: Հաղ-թա-նաաաաաաաակ: Հայաստանի հավաքականը վերցրեց և սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց "Եվրո-2012"-ի ընտրական 2-րդ խմբի առաջատարներից մեկին` Սլովակիային, որը միակն է մեր խմբում, որը մասնակցել է աշխարհի 2010թ. առաջնությանը: Շնորհավորենք Հայաստանի հավաքականին գեղեցիկ հաղթանակի կապակցության: 90+2' Մանուչարյանի հարվածից հետո Մուխան փրկեց Սլովակիային ևս մեկ գոլից:90' Հինգ րոպե ավելացրեց մրցավարը:
89' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ: Հենոոոոոոոոոոոոոոոոոոո: 3:1: Գևորգ Ղազարյանի հետ գնդակը խաղարկելուց հետո Մխիթարյանը գրավեց Մուխայի դարպասը: Սա արդեն հաղթանակ է: Վերջապես մենք էլ կարող ենք ցնծալ, ուրախանալ, հպարտանալ:87' Մխիթարյանը մեն-մենակ էր դուրս գալիս, սակայն գցեցին նրան, բայց լռեց մրցավարը:85' Ափսոոոոոոոոոոոս: Մխիթարյանի փոխանցումից հետո Մովսիսյանին մեկ ակնթարթ չհերիքեց դուբլի հեղինակ դառնալու համար:84' Հենրիխ Մխիթարյանը լավ փոխանցում կատարեց Մովսիսյանին, որի հարվածն այս անգամ չստացվեց:81' Պետք է 10 րոպե դիմանալ...80' Վերջին փոփոխությունը հյուրերի կազմում. Զաբավնիկին փոխարինց Ֆիլիպ Ցեբոն:79' Վնասվածք ունեցող Ռոբերտ Արզումանյանին փոխարինեց Արարատ Առաքելյանը:78' Վլադիմիր Վայսի հարվածը բարձր էր:76' Մինչ Արուզմանյանին օգնություն էին ցույց տալի սլովակները շատ վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:74' Արզումանյանը վնասվածք է ստացել և այժմ 10 հոգով ենք խաղում:73' Ինչ պատահեց քիչ առաջ դժվար է նկարագրել. Մխիթարյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և հարվածեց, սակայն գնդակը դիպչելով Մուխային բարձրացավ օդ և Հենոն արդեն գլխով պատրաստվում էր հարվածել անպաշտպան դարպասին, սակայն պաշտպանները թույլ չտվեցին: Շատ ափսոս:72' Մարկոսին փոխարինեց Արթուր Եդիգարյանը: Ծափահարում են Մարկոսին, ով հիանալի խաղ ցուցադրեց:71' Բարեբախտաբար Մովսիսյանը վերադառնում է:70' Մուխան դուրս եկավ տեղից և քիչ էր մնում պոկեր Յուրա Մովսիսյանի ոտքը, սակայն մրցավարը լռում է, իսկ Յուրան գալարվում է ցավից:68' Շեստակը դեղին քարտ ստացավ Մանուչարյանի առաջխաղացումն կասեցնելու համար:66' Վտանգավոր հակագրոհ ստացվեց Հայաստանի մոտ, սակայն Մովսիսյանին չհաջողվեց փոխանցում կատարել լավ դիրքում գտնվող Մանուչարյանին: 65' Բերեզովսկին բռունցքներով հեռացրեց մրցակցի վտանգավոր հարվածը:64' Սլովակները շարունակում են պրովոկացիոն քայլերի դիմել. Շեստակն էր փորձում հարվածել Մկոյանին:60' Մանուչարյանը աջ եզրից լավ փոխանցում կատարեց, սակայն Մուխան տիրեց գնդակին:59' Բավական նյարդային և կոշտ պայքար է ընթանում, որի ավարտին դեռ մոտ կես ժամ ժամանակ կա:56' Կրկնակի փոփոխություն հյուրերի կազմում. Կոպունեկին փոխարինեց Ջուրայ Կուցկան, Շտոխին` Ֆիլիպ Հոլոշկոն:55' Ափսոոոոոոոոոոոս: Յուրա Մովսիսյանի հարվածից հետո Մուխան կրկին անհաջող հեռացրեց գնդակը, սակայն վրա հասած Մանուչարյանը չկարողավ գրավել անպաշտպան դարպասը. Էդգարի գլխով հարվածը բարձր էր:53' Մխիթարյանը տուգանայինի իրավունք վաստակեց: Սպասենք...52' Հայաստանը շարունակում է գրոհել: Պետք է ավելացնել:50' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ:2:1: Գևորգ Ղազարաաաաաաաաաան: Փոխարինման դուրս եկած Մանուչարյանը աջ եզրից ուժեղ հարված կատարեց, որից հետո Մուխան անհաջող ետ մղեց գնդակը և վրա հասած Գևորգ Ղազարյանը գրավեց դարպասը:
48' Գևորգ Ղազարյանը տուգանայինից շեղ հարվածեց:48' Պեկարիկը դեղին ստացավ, իսկ մենք` վտանգավոր տուգանային:46' Մեկնարկեց 2-րդ խաղակեսը:Էդգար Մանուչարյանը փոխարինեց Լևոն Պաչաջյանին: Վարդան Մինասյանը ուժեղացնում է հարձակման գիծը:Ընդմիջում: Մրցավարը ոչինչ չավելացրեց: Հանգստանանք 15 րոպե:45' Անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանը գնդակը հանձնեց մրցակցին:44' Հրաշալի խաղ ցուցադրեց Յուրա Մովսիսյանը, ով բարդ իրավիճակում ներխուժեց տուգանային հրապարակ և վտանգավոր փոխանցում կատարեց, սակայն սլովակ պաշտպանները հեռացրին գնդակը:42' Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պաչաջյանը չհասավ գնդակին, այլապես հիանալի դիրք էր դուրս գալիս:40' Ընդունած գոլից հետո Հայաստանի ընտրանին մի փոքր ընկճված է, իսկ հյուրերն ակտիվացել են:38' Բերեզովսկին ժամանակին դուրս եկավ տեղից և թույլ չտվեց, որ հյուրերը ևս մեկ անգամ գրավեց դարպասը:37' ԳՈԼ: 1:1: Զաբավնիկ: Մեր պաշտպանությունում առաջացած խառնաշփոթից օգտվեց Զաբավնիկը, ով մոտ տարածությունից գրավեց Բերեզովսկու դարպասը: Ամեն ինչ սկսվում է նորից:33' Կրտսեր Վլադիմիր Վայսը հեռվից պտտեցված հարված կատարեց, սակայն շեղ էր: 30' Ռադոսլավ Զաբավնիկն աչքի ընկավ ոչ մարզական պահվածով. նրա նկատմամբ կանոնները խախտած Պաչաջյանը ձեռք մեկնեց, սակայն սլովակը կոպտորեն հրաժարվեց: Նյարդայնացած են հյուրերը...29' Յուրա Մովսիսյանը հարվածեց մոտ 22 մետրից. Մուխան 2 փորձից տիրեց գնդակին: Յու-րա, Յու-րա. վանկարկում են ֆուտբոլասերները:28' Մարկոսն այսօր փայլում է, բայց այս անգամ նրա հարվածը չստացվեց:26' Կրկին վտանգավոր էր հյուրերի դարպասին, մեր ընտրանու կազմից հավանաբար Ռոբերտ Արզումանյանը էր գլխով մի փոքր շեղ հարվածեց:26' Մխիթարյանը հիանալի հարված կատարեց, սակայն Մուխան մեծ դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային:25' Մարկոսը վտանգավոր դիրքում վաստակեց տուգանայինի իրավունք:23' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԳՈԼ: ԳՈԼ: 1:0: Յուրաաաաաաաաաաաաաա Մովսիսյաաաաաաաաաաաաաաան: Մարկոսը մեն-մենակ դուրս բերեց Մովսիսյանին Մուխայի դեմ և հայ հարձակվողը գրավեց հյուրերի դարպասը: Ցնծում են հայ ֆուտբոլասերները:20' Մարկոոոոոոոոոոոոոս: Հենոյի փոխանցումից հետո հարվածեց Մարկոսը մոտակա անկյունը, սակայն մի փոքր շեղ էր: 19' Եվս մեկ դեղին: Այս անգամ զգուշացվեց Կառլեն Մկրտչյանը:18' Դեղին քարտ: Շկրտելը զգուշացվեց Յուրա Մովսիսյանի նկատմամբ կոպիտ խաղալու համար:14' Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց մեզ համար, երբ տուգանայինից հետևած փոխանցումից հետո սլովակ ֆուտբոլիստը գլխով բարձր հարվածեց:13' Մրցավարը բավական վտանգավոր տուգանային նշանակեց Հայաստանի դարպասի մոտ:12' Բավական վտանգավոր էր մեր դարպասի մոտ, սակայն Հովսեփյանը գնդակը դուրս բերեց անկյունային:9' Կրկին լավ փոխանցում ընթացավ դեպի Յուրա Մովսիսյանը, սակայն այս անգամ մեր ընտրանու միակ "մաքուր" հարձակվողը չհասավ գնդակին:8' Արտակ Եդիգարյանը շտապեց` հեռվից կատարելով բավական շեղ հարված:7' Յուրա Մովսիսյանը հիանալի խաբսով առաջ անցավ պաշտպաններից, սակայն նրան գցեցին տուգանայինում, բայց մրցավարը ցույց տվեց, որ պետք է շարունակել խաղը:5' Յուրա Մովսիսյանն էր մեն-մենակ դուրս գալու Մուխայի դեմ, բայց դարպասապահը մի փոքր արագ դուրս եկավ տեղից:3' Վլադիմիր Վայսը որոշել է կանգնած հետևել խաղին:2' Հայաստանի հավաքականը բավական ակտիվ է սկսել:1' Գևորգ Ղազարյանը ձախ եզրից լավ փոխանցում կատարեց դարպասային հրապարակ, սակայն խաղընկերներից ոչ ոք տեղում չէր:1' Հանդիպումը մեկնարկեց:19:58 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հնչում է Հայաստանի օրհներգը:Մեր հայրենիք, ազատ անկախ...Որ ապրել է դարեդարՅուր որդիքը արդ կանչում ենԱզատ անկախ Հայաստան:Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,Որ իմ ձեռքով գործեցի.Գիշերները ես քուն չեղաԱրտասուքով լվացի:Նայիր նրան' երեք գույնովՆվիրական մեր նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնի,Բայց, երանի' որ յուր ազգիԱզատության կզոհվի
19:56 Հնչում է Սլովակիայի օրհներգը:19:55 Թիմերը դուրս եկան խաղադաշտ:19:54 Խաղին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:19:47 Հայաստան-Իռլանդիա մրցավեճում մարզասերների թիվն ավելի շատ էր մարզադաշտում: Կրկին անձրև է:19:40 Անձրևը դադարեց "Հանրապետականում", սակայն ամպամած է և չի բացառվում, որ խաղն ընթանա անձրևի ներքո:19:32 Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ: Մոտ կես ժամից "Հանրապետականում" կմեկնարկի Հայաստան-Սլովակիա հանդիպումը: Տրիբունաներում ազատ նստատեղերն առայժմ բավական շատ են:
armsport.am