Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 27 » Արոնյանը կմեկնի Կազան. Բաքուն զրկվեց մրցաշարից ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Շախմատ
19:12
Արոնյանը կմեկնի Կազան. Բաքուն զրկվեց մրցաշարից ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Շախմատ
Արոնյանը կմեկնի Կազան. Բաքուն զրկվեց մրցաշարից

2011 թվականին նախատեսված հավակնորդների մրցաշարը Բաքվում չի կայանա։ Մրցաշարը կանցկացվի Ռուսաստանի Կազան քաղաքում։ Այս մասին որոշում է կայացրել ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը։

Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն Լևոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Շաքիրյար Մամեդյարովը (Ադրբեջան)։


Օրերս, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դիմել էր ՖԻԴԵ-ին առաջարկությամբ՝ փոխել մրցաշարի մրցավայրը, քանի որ Լևոն Արոնյանը կտրականապես դեմ է Բաքու մեկնելուն։ Հայ գրոսմայստերն այդ մասին հայտարարել է բազմիցս, իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացան հավանության է տվել որոշմանը։


Այժմ, Ռուսաստանի տարբերակից կարող է հրաժարվել Վեսելին Տոպալովը։ Բուլղարացի գրոսմայստերը մի քանի անգամ նշել էր, որ երբեք հանդես չի գա Ռուսաստանում անցկացվող հանդիպումներում։ Պատճառն այն, որ ժամանակին Տոպալովը Կրամնիկի հետ ՌԴ-ում սկանդալային չեմպիոնական մրցամարտ ունեցավ Տոպալովը և նրա թիմը վստահեցնում էին, որ ռուսաստանցի շախմատիստը հուշումներ է ստանում։
                                                                                Armsport.am

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պատրաստվում է նամակ ուղարկել Տոպալովին և խնդրել վերանայել իր որոշումը։
Просмотров: 581 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: